Երևանում կանցկացվի «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոնը

Հեղինակ՝ Nairi Manukyan

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, ««ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն կինոփառատոն» ՀԿ-ն հոկտեմբերի 22-28-ըկանցկացնի «ՌեԱնիմանիա» անիմացիոնֆիլմերի և պատկերապատման արվեստիմիջազգային փառատոնը։ 

Փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին՝ ժամը 18:30-ին, Հայաստանի կինոգործիչների միությունում (Վարդանանց 18), որտեղ անցկացվելու են նաև մրցութային ծրագրերը: «Ռետրոսպեկտիվ» հայկական անիմացիոն ֆիլմերի ցուցադրությունները տեղի կունենան «ԹՈՒՄՈ» կենտրոնում։ Փառատոնի գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է:

Այս տարի «ՌեԱնիմանիա» փառատոնընշում է իր հիմնադրման 15-ամյակը. այն նվիրված է Հայկական անիմացիայի 85 և Հայ կինոյի 100-ամյակներին:

2009 թվականից անցկացվող «ՌեԱնիմանիա» փառատոնը սկիզբ է դրելՀայաստանում անիմացիոն կինոարվեստիզարգացմանը։ Փառատոնը հիմնադրել էերգիծանկարիչ, գեղանկարիչ ևմուլտիպլիկատոր Վրեժ Քասունին: ՈրպեսՀարավային Կովկասի տարածաշրջանիամենամեծ անիմացիոն իրադարձություն՝«ՌեԱնիմանիան» տարեկան ցուցադրում էավելի քան 400 ֆիլմ և ներգրավում է շուրջ 10.000 հանդիսատեսի, հյուրերի ևմասնակիցների ամբողջ աշխարհից: Այսցուցանիշը տարեցտարի շարունակում էաճել:

Փառատոնի նպատակն է նպաստելհայկական անիմացիայի զարգացմանն ուտարածմանը, ինչպես նաև հայմասնագետների համար փորձիփոխանակման, միջազգային կապեր ձեռքբերելու և սեփական նախագծերը կյանքիկոչելու հնարավորությունների հարթակիստեղծմանը։

Փառատոնն այս ուղղությամբ առաջինքայլերը կատարել է դեռևս 2010 թվականին՝ստեղծելով «MarAni» անիմացիոն շուկայիհարթակը։ Որոշակի դադարից հետո, «ՌեԱնիմանիա» 15-րդ հոբելյանական փառատոնին կից կրկին կգործարկվի «MarAni» հարթակը՝ կատարելագործված և նոր ձևաչափով։

«MarAni» հարթակի շրջանակում հոկտեմբերի 27-ին և 28-ին «ԹՈՒՄՈ»կենտրոնում (Երևան, Հալաբյան 16) կանցկացվեն վարպետաց դասեր, աշխատարաններ, պանելային քննարկումներ՝ միջազգային լավագույն մասնագետների մասնակցությամբ. կխոսվի վիզուալ էֆեկտներից, AI, VR կիրառությունից, անիմացիայում դերասանական հմտություններից և այլն։ Հարթակը հյուրընկալելու է Դիսնեյից, «Սարդ մարդը» ֆիլմում աշխատած պրոֆեսիոնալների և այլ աշխարհահռչակ դեմքերի։ Զուգահեռ գործելու է համարտադրության (coproduction) հարթակը, որտեղ հայ անիմատորները միջազգային համարտադրողներին կներկայացնեն իրենց նախագծերը: Կքննարկվեն համագործակցության հնարավոր ուղիները, որով հիմք կդրվեն համատեղ արտադրությունների կազմակերպմանն ու իրականացմանը:

0 Մեկնաբանություն
0

Թողնել մեկնաբանություն