Աշխարհի գավաթակիր Վազգեն Թևանյանը (65 կգ) չեմպիոն դարձավ Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում: Հայ ըմբիշը եզրափակիչում 12-1 հաշվով հաղթեց Բուլղարիայի ներկայացուցիչ Միկյայ Սալիմ Նաիմին:
23-ամյա Թևանյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից՝ 10-0 հաշվով պարտության մատնելով Իսրայելը ներկայացնող Ջոշուա Սթյուարտին: Քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը 4-1 հաշվով առավելության էր հասել ադրբեջանցի Ալի Ռահիմեադայի նկատմամբ:
Կիսաեզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը 12-4 հաշվով հաղթել էր Ուկրաինան ներկայացնող հայ ըմբիշ Էրիկ Առուշանյանին, որը բրոնզե մեդալի համար գոտեմարտում հաղթեց ադրբեջանցի Ալի Ռահիմեադային: