Ռաֆիկ Հարությունյանը՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոն

Հեղինակ՝ Nairi Manukyan

Ալբանիայում ընթանում է  ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։

81 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Ռաֆիկ Հարությունյանը երկամարտի 354 կգ արդյունքով հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: 

Պոկում վարժությունում Ռաֆիկը 160կգ արդյունքով փոքր արծաթե մեդալ նվաճեց, իսկ հրում վարժությունում՝ 194 կգ արդյունքով՝ փոքր ոսկե մեդալ։

Նույն քաշային կարգում մեր մյուս ներկայացուցիչ Կարեն Մարգարյանը երկամարտի 337 կգ արդյունքով 4-րդ հորիզոնականը զբաղեցրեց։

Մեր երկրից առաջնությանը մասնակցում է 10 մարզիկ և 3 մարզուհի, որոնք ելույթ են ունենալու ներկայացվող հաջորդականությամբ.

հունիսի 2-ին՝ ժամը 19-ից՝ Անդրանիկ Կարապետյան, Վարդան Մանուկյան (երկուսն էլ՝ 89 կգ քաշային կարգ), ժամը 22-ից՝ Տաթև Հակոբյան (76 կգ)

հունիսի 3-ին՝ 22։00-ից՝ Դավիթ Հովհաննիսյան, Արա Աղանյան (երկուսն էլ՝ 96 կգ)

հունիսի 4-ին՝ 16:00-ից՝ Սամվել Գասպարյան (102 կգ), 19:00-ից՝ Արսեն Մարտիրոսյան (109 կգ), 22։00-ից՝ Հռիփսիմե Խուրշուդյան (87 կգ)

հունիսի 5-ին՝ 18։00-ից՝ Գոռ Մինասյան և Վարազդատ Լալայան (109 կգ-ից բարձր)։

0 Մեկնաբանություն
0

Թողնել մեկնաբանություն