Ռուզաննա Հակոբյանն ընտրվել է Գավառի պետական համալսարանի ռեկտոր

Հեղինակ՝ Nairi Manukyan
Ռուզաննա Հակոբյանն ընտրվել է Գավառի պետական համալսարանի ռեկտոր

Այսօր գումարվել է ‹‹Գավառի պետական համալսարան›› հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որի օրակարգում հիմնադրամի կառավարիչ-ռեկտորի ընտրության հարցն էր։ 

Նիստը վարել է ԳՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանը։ 

Հոգաբարձուների խորհրդի 20 անդամից նիստին մասնակցել է 18-ը։ Սահմանված կարգի համաձայն՝ քննարկվել և հաստատվել է ԳՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի հավակնորդի՝ իրավաբանական գիտությունների դոկտոր, դոցենտ Ռուզաննա Հակոբյանի համապատասխանությունը Գավառի պետական համալսարանի կանոնադրության և ԳՊՀ ռեկտորի ընտրության կանոնակարգով նախատեսված պահանջներին։

Ռեկտորի թեկնածուն ներկայացրել է իր գործունեության ծրագիրը և անդրադարձել բուհի զարգացման հիմնական հայեցակարգային ուղղություններին։ 

Փակ (գաղտնի) քվեարկության արդյունքում Ռուզաննա Հակոբյանը 18 կողմ, 0 դեմ և 0 անվավեր ձայներով ընտրվել է «Գավառի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտոր։

0 Մեկնաբանություն
0

Թողնել մեկնաբանություն