Հունահռոմեական ոճի ըմբիշները 3 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնությունում

Հեղինակ՝ Nairi Manukyan

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը 3 բրոնզե մեդալ է նվաճել Պլովդիվում անցկացվածմինչև 23 տարեկանների Եվրոպայիառաջնությունում: Հայաստանի հավաքականի կազմում բրոնզե մեդալակիր են դարձել Տիգրան Մինասյանը (60 կգ), Սահակ Հովհաննիսյանը (67 կգ) և Շանթ Խաչատրյանը (72 կգ):

60 կգ քաշայինների պայքարում Տիգրան Մինասյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում մրցել է հունգարացի Կրիստիան Կեչկեմետիի հետ և 7:6 հաշվով հաղթանակ տարել: Սահակ Հովհաննիսյանը 67 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար գոտեմարտում 7:6 հաշվով հաղթանակ է տարել իտալացի Իգնացիո Սանֆիլիպպոյի նկատմամբ, իսկ 72 կգ քաշային Շանթ Խաչատրյանը տուշեով հաղթանակի է հասել հունգարացի Աթիլա Թամաշ Թոեշմագիի նկատմամբ (8:2):

Հայաստանի ներկայացուցիչներից բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն էին ստացել նաև 55 կգ քաշային Ազատ Սեդրակյանը, 63 կգ քաշային Վլադիմիր Հարոյանը և 87 կգ քաշային Գևորգ Թադևոսյանը, ովքեր, սակայն, պարտվել են վճռորոշ գոտեմարտերում:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում հանդես են եկել նաև 77 կգ քաշային Աշոտ Կիրակոսյանը, 82 կգ քաշային Գագիկ Հակոբյանը և 97 կգ քաշային Հայկ Խլոյանը, ովքեր պարտվել են մեկնարկային գոտեմարտերում:

Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնությունում մարտի 11-ից պայքարը կսկսեն նաև ազատ ոճի ըմբիշները: Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականն այս ստուգատեսում կունենա 8 ներկայացուցիչ:

Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ Պլովդիվ են մեկնել Էդիկ Հարությունյանը (57 կգ), Նորիկ Հարությունյանը (61 կգ), Հրաչյա Մարգարյանը (65 կգ), Նարեկ Հարությունյանը (70 կգ), Մենուա Յարիբեկյանը (74 կգ), Մուշեղ Մկրտչյանը (79 կգ), Մհեր Մարկոսյանը (86 կգ) և Հովհաննես Մաղաքյանը (125 կգ):

0 Մեկնաբանություն
0

Թողնել մեկնաբանություն