Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյանը» Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանի հայկական առաջին ֆիլմն է

Հեղինակ՝ Nairi Manukyan

Նյու Յորքի ժամանակակից արվեստիթանգարանին (MoMA) մշտականպահպանության են հանձնվել ՍերգեյՓարաջանովի վերականգնվածկարճամետրաժ երեք ֆիլմերի («ՀակոբՀովնաթանյան» (Հայաստան, 1967 թ.), «Կիևյան որմնանկարներ» (Ուկրաինա, 1966 թ.և «Արաբանախշեր Փիրոսմանիիթեմաներով» (Վրաստան, 1986 թ.ժապավենային օրինակները՝ապահովելով հավաքածուումփարաջանովյան արվեստիանփոխարինելի ներկայությունը։

Այս առիթով թանգարանը 2022 թվականիհունվարի 19-ին և 20-ին «The MoMA International Festival of Film Preservation» «To Save and Project» ծրագրի շրջանակումարվեստասեր հանրությանն է ներկայացրելՍերգեյ Փարաջանովի պոետիկվավերագրության յուրօրինակամբողջությունը՝ տրիպտիխը:

Հայաստանի ազգային կինոկենտրոնի և«Համո Բեկնազարով նախագիծ» ընկերության համագործակցությամբ իրականացվել են Սերգեյ Փարաջանովիերեք կարճամետրաժների վերականգնմանև ժապավենային տպագրությանաշխատանքները։ Ֆիլմերի վերականգնմանաշխատանքները ֆինանսավորվել են«Ֆիքսաֆիլմի» կողմից «Համո Բեկնազարովնախագծի» շրջանակում լոնդոնյան«Կինոկլասիկա» հիմնադրամիֆինանսական աջակցությամբ, իսկ ՀԲԸՄՆյու Յորքի կենտրոնի կողմիցֆինանսավորվել է վերականգնվածօրինակների՝ 5 օրինակով ժապավենային (35 մմ) տպագրությունը։ Օրինակներից մեկըպահպանվում է Հայաստանի ազգայինկինոկենտրոնում, մեկական օրինակներտրվել են Վրաստանին և Ուկրաինային,մեկական օրինակներ էլ մշտականպահպանության են հանձնվել Նյու Յորքիժամանակակից արվեստի թանգարանին ևՓարիզի «Պոմպիդու» արվեստի կենտրոնին։

Նշենքոր Փարաջանովիկարճամետրաժների ժապավենայինտրիպտիխը ուղիղ մեկ ամիս առաջ(դեկտեմբերի 15, 2021 թհանդիսավորպայմաններում մշտականպահպանության է հանձնվել Փարիզի‹‹Պոմպիդու›› արվեստի կենտրոնին։ ԻդեպՓարաջանովի «ՀակոբՀովնաթանյանը» հայկական առաջինֆիլմն էորն իր կարևոր տեղն էզբաղեցրել արվեստի՝ համաշխարհայիննշանակության երկու խոշորկենտրոններում՝ «MoMA»-ում և«Պոմպիդու»-ում:

Հիշեցնենք նաև, որ Հայաստանի ազգայինկինոկենտրոնը վերականգնված երեքկարճամետրաժների ծրագիրնիրականացնելու նպատակովհամագործակցել է Ուկրաինայի(‹‹Դովժենկոյի կենտրոն››), Վրաստանի(‹‹Վրացական ֆիլմ››), Ռուսաստանի(‹‹Gosfilmofond››) գործընկեր կազմակերպությունների հետ, ինչպես նաևԼեհաստանի (‹‹Fixafilm››), Ֆրանսիայի (‹‹ՀամոԲեկ-Նազարով նախագիծ››), Լոնդոնի (‹‹Kino Klassika››), ՀԲԸՄ-ի նյույորքյան կենտրոնիհետ։

0 Մեկնաբանություն
0

Թողնել մեկնաբանություն