Ավանդական արհեստների ցուցադրություն՝ «Իմ ձեռագործ Հայաստանը» փառատոնին

Հեղինակ՝ Nairi Manukyan

«Իմ Հայաստան» ծրագրի շրջանակում սեպտեմբերի 11-12-ը «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում տեղի է ունեցել «Իմ ձեռագործ Հայաստանը» փառատոնը:

Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը և Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին:

Միջոցառման ընթացքում մարզերից ժամանած վարպետները ներկայացրել են իրենց ձեռագործ աշխատանքները, ներկաները հնարավորություն են ունեցել ձեռք բերելու աշխատանքները:

Նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը ողջունել է ներկաներին և ընդգծել «Իմ Հայաստան» ծրագրի ու դրա շրջանակում իրականացվող փառատոնի կարևորությունն արտահանման միջոցով ազգային արժեքների հանրահռչակման, ճանաչելիության բարձրացման գործում:

Փառատոնն ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ և «Տերյան» մշակութային կենտրոնի ու Սմիթսոնյան ինստիտուտի կողմից իրականացվում է 4-րդ անգամ:

долгосрочные займы онлайн без отказа
0 Մեկնաբանություն
0

Թողնել մեկնաբանություն