ԽՄՕՄՄ և «Արաբկիր» թիմերը՝ Հայաստանի վոլեյբոլի երիտասարդական առաջնության հաղթողներ

Հեղինակ՝ Nairi Manukyan

Հնգօրյա պայքարից հետո ավարտվել է ՀՀ սպորտի վաստակավոր գործիչ, վաստակավոր մարզիչ, Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Խաչիկ Ասմարյանի անվան երիտասարդական առաջնությունը:

«Դինամո» և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարզադահլիճներում կայացած առաջնությանը մասնակցել են աղջիկների 5 և տղաների 6 թիմեր: Աղջիկների մրցաշարում առանձնացել են ԽՄՕՄՄ (Խաղային մարզաձևերի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց) և «Վան» թիմերը, որոնց միջև կայացած եզրափակիչ խաղում ԽՄՕՄՄ-ն հաղթել է 3:1 հաշվով: Երրորդ մրցանակին արժանացել է «Արցախը»: Տղաների մրցապայքարում ևս եզրափակիչը դիտարժան է ստացվել. «Արաբկիրի» վոլեյբոլիստները մեծ առավելությամբ հաղթանակ են տոնել ԽՄՕՄՄ թիմի նկատմամբ՝ 3:0: Տղաների մրցաշարում բրոնզե մեդալակիր է դարձել «Գավառը»:

Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանի խոսքով՝ երկար ժամանակ նմանատիպ երիտասարդական առաջնություն չէր անցկացվել: Նա արդյունքները բավարար է համարում, իսկ պայքարը՝ դիտարժան: Ֆեդերացիան նախատեսում է մյուս տարի մրցաշարը դարձնել միջազգային:

«Նախորդ տարի համավարակի պատճառով այս տարիքային թիմերի մարզիկները որևէ մրցման չէին մասնակցել: Առաջնության խորհուրդը տարբերվող էր՝ շատ վոլեյբոլիստներ Խաչիկ Ասմարյանի սաներն էին, և նրանց մասնակցությունը հարգանքի տուրք էր վաստակավոր գործչի հիշատակին»,- նշել է Ասմարյանը և ավելացրել, որ Վրաստանից արդեն իսկ ցանկություն են հայտնել մասնակցելու հաջորդ տարի կայանալիք մրցաշարին, աշխատանքներ են տարվում նաև Ռուսաստանից թիմեր ներգրավելու ուղղությամբ:

ՀՎՖ գլխավոր քարտուղարը նաև տեղեկացրել է, որ այս տարի վոլեյբոլի մրցաշարերի ցանկն ընդգրկուն է: Հունիսին կկայանա լողափնյա վոլեյբոլի առաջնություն, որից հետո կանցկացվի Արևելյան եվրոպական երկրների կանանց առաջնությունը. այն վարկանիշային կլինի Օլիմպիական խաղերի համար, ֆեդերացիան նախատեսում է հյուրընկալել 8 երկրի: Բացի դրանից՝ այս տարի Հայաստանը մասնակցելու է Եվրոպայի 20 տարեկանների առաջնությանը:

Տղաների առաջնության չեմպիոն «Արաբկիրի» գլխավոր մարզիչ Գրիգորի Ամբարյանը, ամփոփելով արդյունքները, նշել է, որ իրենց հաղթանակը սպասված էր:
«Մարզիկների մոտիվացիան շատ բարձր էր, մեր թիմում խաղում էր նաև Խաչիկ Ասմարյանի թոռը: «Արաբկիրն» այս տարիքային խմբում Հայաստանի կրկնակի չեմպիոն էր, և քանի որ տղաները վերջին անգամ էին մարզադպրոցի թիմի կազմում մասնակցում այս մրցաշարին, ցանկանում էին հաղթանակով ավարտել ելույթները»,- ասել է մարզիչը և հավելել, որ թիմը պատրաստվում է մասնակցել նաև հունիսին կայանալիք լողափնյա վոլեյբոլի առաջնությանը:

взять онлайн займ на кредитную карту
0 Մեկնաբանություն
0

Թողնել մեկնաբանություն