Օրեր առաջ Երևանի պատմության թանգարանում կայացավ «Եռամիասնություն հանուն զարգացման» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ լուսանկարիչներ Նաիրի Մանուկյանի և Գևորգ Ղազարյանի «Ճանաչում» խորագիրը կրող անհատական աշխատանքների ցուցահանդեսը։ Ցուցահանդեսի նպատակն էր ճանաչված և սիրված երիտասարդներին մեր մեծերի արձանների մոտ լուսանկարելով՝ երիտասարդների,պատանիների ուշադրությունը հրավիրել Հայոց մշակույթին, արվեստին, պատմությանը և գրականությանը։
Ցուցահանդեսի բացման խոսքով հանդես եկան Երևանի պատմության թանգարանի տնօրեն տիկին Արմինե Սարգսյանը, Երևան քաղաքի ավագանու անդամներ Դավիթ Խաժակյանը և Թեհմինա Վարդանյանը, հասարակական գործիչ Մամիկոն Խուրշուդյանը, դերասանուհի Նուշիկ Մարգարյանը, դերասան Գոշ Հակոբյանը և ուրիշներ։
Ցուցահանդեսի լուսանկարները կարող եք դիտել այս հղմամբ՝ https://www.facebook.com/media/set?vanity=222078894541258&set=a.3749775628438216
взять микрозайм по паспорту на карту