Ուկրաինայի Վոլինի շրջանի Լուցկ քաղաքում մեկնարկել են հայկական եկեղեցու շինարարական աշխատանքները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով AnalitikaUA.net-ը, Վոլինի մարզի հայ համայնքի նախաձեռնությամբ Լուցկի քաղաքային խորհուրդը հողակտոր է հատկացրել եկեղեցի կառուցելու համար:
Վոլինի շրջանի հայկական համայնքի նախագահ Նշան Անտոնյանի խոսքով ՝ եկեղեցու կառուցման հարցով սկսել են զբաղվել դեռևս 2014 թվականին, սակայն տարբեր գործոնների պատճառով հողամասը ստացել են միայն 2019 թվականին և անմիջապես սկսել են շինարարական աշխատանքները:
«Եկեղեցու համար առաջին վճարումը կատարել է Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը, ինչի համար մենք նրան շնորհակալ ենք: Պետք է նաև նշել, որ շատ ժամանակ է պահանջվել նախագծի պլանավորման և շինարարության աշխատանքների նախապատրաստման համար»,- պատմել է Անտոնյանը:
Աղբյուր՝ Արմենպրես
займы онлайн на карту 18 лет срочно