Մայրենին մեր սրտերում

Հեղինակ՝ Nairi Manukyan

…Եվ վարպետներ, խոնարհ ու հանճարեղ,Հղկել են այն դարեր, որպես մարմար,Եվ փայլել է նա մերթ, ինչպես բյուրեղ,Մերթ կոպտացել, ինչպես լեռնային քար:Շուրջ երկու տասնամյակ է՝ Մայրենի լեզվի միջազգային օրը նշվում է նաև Հայաստանում՝ առիթ հանդիսանալով վերստին արժևորելու մեր անգին հարստությունը, մեր սիրո ու հիացմունքի տուրքը մատուցելու մեր մայրենի լեզվին, նրա հարազատ հնչյուններին, երգեցիկ երանգներին, հարուստ բառապաշարին, բացառիկ ճկունությանն ու չքնաղ այբուբենին, մեր մտածողությունը ձևավորող ու սնող, նոր լեզուներ սովորելու ու ճանաչելու անարգել ճանապարհ հարթող մեր հայերենին:Որքան երջանիկ ենք, որ հայերենն է մեր մայրենին, մանկական թոթովանքից, մինչև բարբառ, քնարերգության ու գիտության լեզու, այն ամենուր ու միշտ գրավիչ է, հասկանալի, հյութեղ, հուզիչ:Հայերենը ներշնչանքի աղբյուր է, մի անգնահատելի գանձ, որը վսեմ ու ինքնամոռաց սիրո ու գորովանքի է արժանի, արժանապատվորեն նրա կրողը լինելու բարձր ու զգոն գիտակցության:Սիրենք, սովորենք, զարգացնենք մեր մայրենի լեզուն, դարերի ճամփորդ դարձած այն մեզ է նվիրաբերվել, և մենք պարտավոր ենք արժևորել, հոգալ նրա մաքրության ու հարստության համար, լինել նրա գրագետ կրողն ու փոխանցողը, որպեսզի երբեք պայքարով ու արյամբ այն հետ նվաճելու առիթը ։Այսօր ՆԵԿ- ում նշվեց Մայրենի լեզվի միջազգային օրը ։ Միջոցառմանը մասնակցում էին հայոց լեզվի ,գրականության ինչպես նաև երգարվեստի ու պարարվեստի խմբակի սաները ։

Սկզբնաղբյուր՝ Նինոծմինդայի կրթամշակութային կենտրոնի ֆեյսբուքյան էջ

реальный займ без отказа
0 Մեկնաբանություն
0

Թողնել մեկնաբանություն