Լուսանկարիչներ Գևորգ Ղազարյանն ու Նաիրի Մանուկյանը շուրջ մեկ տարի է ինչ Երևանի մեր մեծերին նվիրված արձանների մոտ լուսանկարում են հայտնի և իրենց ոլորտում հաջողակ երիտասարդներին:
Նախաձեռնության նպատակն է երիտասարդ հայտնիների միջոցով հայ պատանիներին ու երիտասարդ սերնդին ներկայացնել նաև մեր մեծերին, հայ քանդակագործներին:
Ցուցահանդեսի շնորհանդեսն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ և կկայանա Երևանի քաղաքապետարանի պատմության թանգարանի սրահում:
Միջոցառման կազմակերպիչն ու ծրագրի ղեկավարը ՙԵռամիասնություն հանուն զարգացման՚ հ/կ նախագահ Մամիկոն Խուրշուդյանն է: