Nebelhorn Tropy վարկանշային մրցաշարում Հայաստանը ներկայացնող պարային զույգը 3-րդ հորիզոնականում է

Հեղինակ՝ Nairi Manukyan

Գերմանիայի Օբերստդորֆ քաղաքում ընթանում է Nebelhorn Tropy (գեղասահք) 2021 վարկանշային մրցաշարը։ Մրցաշարում հայաստանյան պատվիրակությունը ներկայացնում են մենասահորդ Սլավիկ Հայրապետյանը և Թինա Կարապետյան-Սիմոն Պրուլքս Սենեկալ պարային զույգը։

Օբերստդորֆ քաղաքում մրցաշարին հետևում է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը։

Մեր ներկայացուցիչները՝ Թինա Կարապետյան-Սիմոն Պրոուլքս Սենեկալ պարային զույգը, Nebelhorn trophy 2021 մրցաշարի կարճ ծրագրում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը։

Սեպտեմբերի 25-ին՝ Գերմանիայի ժամանակով 16:25-ին, տեղի կունենա պարային զույգերի ռիթմիկ պարային ելույթը։ Nebelhorn Trophy 2021-ի տղամարդկանց կարճ ծրագրում Սլավիկ Հայրապետյանը հաջող ելույթից հետո 12-րդ հորիզոնականում է։ Տղամարդկանց երկար ծրագրում մեր մենասահորդը հանդես կգա 19 համարի ներքո։

0 Մեկնաբանություն
0

Թողնել մեկնաբանություն