Աշխատանքային խորհրդակցություն Սփյուռքի կենտրոնում

Հեղինակ՝ Nairi Manukyan

Օգոստոսի 30-ին «Սփյուռքի կենտրոն» հկ-ում տեղի ունեցավ արտահերթ խորհրդակցություն, որին մասնակցում էին նաև հյուրեր Սփյուռքից։ Ներկայացվեց հաշվետվություն կատարված աշխատանքի վերաբերյալ։ Նախանշվեցին անելիքները։ Կենտրոնի ղեկավարը հանդես եկավ հատուկ նախաձեռնությամբ։ Առաջարկություններ և դրվատանքի խոսքեր հնչեցին արդեն գործող բարեսիրական ծրագրերի մասին, որոնք իրականացվում են սփյուռքի հայ համայնքների աջակցությամբ։ Կարևորագույն ծրագրերից մեկը, որն իրականացվում է հայկական համայնքների ակտիվ աջակցությամբ, վերաբերում է 44-օրյա պատերազմի ընթացքում վիրավորված և հաշմանդամ դարձած զինվորների ռեաբիլիտացիոն (վերականգնողական) ծրագիրն է։ Այն մեկնարկել է 2020թ․ դեկտեմբերից և հաջողությամբ իրականացվում է առ այսօր։ Ծրագիրը շարունակական է լինելու։ Ներգրավվում են նոր համայնքներ, ընդլայնվում է աշխարհագրությունը։ Մեր տղաներին օգնելու ազգանվեր գործին միանալու ցանկացողների, բարերարների պակաս չկա։ Այդ մասին հավաստիացրին նաև Սփյուռքի կենտրոնի հյուրերը։ Քննարկվեցին նաև կազմակերպական և աշխատանքային հարցեր։

1 Մեկնաբանություն
0

1 Մեկնաբանություն

Անի 30 Օգոստոսի, 2021 - 13:57

Յարգելի հայրենի եւ սփիւռքի հայրենակիցներ յաջողութիւն կը մաղթեմ ձեր ծրագիրներուն, որոնք անսպառ են անկասկած եւ համբերութիւն կը պահանջեն։ Առողջ եղէ’ք։
Յարգանօք`
Անի

Reply

Թողնել մեկնաբանություն