Օրեր առաջ կայացավ aad.am 11-րդ ամենամյա մրցանակաբաշխությունը: Այս տարի մրցանակաբաշխությունը տարբերվում էր նաև քաղցրավենիքի լայն և համեղ տեսականու հյուրասիրությամբ: Այդ պատասխանատու առաքելությունը իր վրա էր վերցրել Margarita sweet shop խանութ սրահը, որը գտնվում է Գարեգին Նժդեհի 3, 15/1 հասցեում:
Այս հետաքրքիր և նորարար ընկերությունը իր արհեստավարժ թիմով բոլոր հյուրերին հյուրասիրեցին նրբահամ և քիմք շոյող խմորեղենների լայն տեսականին: Փորձառու և շնորհաշատ հրուշակագործ տիկին Մարգարիտաի և իր թիմի նվիրումը սեփական գործին 1989 թվականից սկսած շատ շատերի համար դարձել են տոնական սեղանների անբաժանելի մասնիկներ: Ընկերության նշանաբանն է սեր և հոգատարություն ամեն մի թխված համեղ պատառում: Շնորհակալ ենք Margarita sweet shop խանութ սրահին մրցանակաբաշխության գեղեցիկ տորթը պատրաստելու և հերոս տղաներին ու նրանց մայրերին հյուրասիրելու համար:
взять кредитную карту без отказа