Արթուր Ալեքսանյանը՝ աշխարհի քառակի չեմպիոն

Հեղինակ՝ Nairi Manukyan

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շարունակվող ըմբշամարտի աշխարհի առաջնության 97 կգ քաշային կարգի եզրափակիչում Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի եռակի և Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 5-1 հաշվով հաղթեց Բուլղարիայի ներկայացուցիչ Կիրիլ Միլենով Միլովին ու 4-րդ անգամ նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Հիշեցնենք, որ հայ ըմբիշը պայքարն սկսել էր որակավորման փուլից, որտեղ նրա մրցակիցը հրաժարվել էր գոտեմարտել: 1/8 եզրափակիչում Ալեքսանյանը 3-1 հաշվով առավելության էր հասել թուրք Մետեհան Բասարի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակիչում 9-0 հաշվով հաղթել ղրղզ Բեկսուլթան Մահմուդովին: Կիսաեզրափակիչում Ալեքսանյանը  3-1 հաշվով պայքարից դուրս էր թողել աշխարհի գործող չեմպիոն, իրանցի Մոհամադհադի Աբդոլահ Սարավիյին:

0 Մեկնաբանություն
0

Թողնել մեկնաբանություն