Ավանդույթ դարձած միջոցառում

Հեղինակ՝ Nairi Manukyan

Հունիսի 5֊ին Երեխաների պաշտպանության օրվան նվիրված միջոցառում էր կազմակերպվել Արագածոտնի մարզի Ղազարավան համայնքում։
Նախաձեռնությունը “Եռամիասնություն հանուն զարգացման” հասարակական կազմակերպությանն էր, որին միացել էին “Վանա” գրուպ ընկերությունը Զուզու ապրանքանիշով, Պատանեկության ստեղծագործական կենտրոնը։ Միջոցառման ընթացքում դերասանուհի Աննա Գևորգյանի կազմակերպած խաղերի և վիկտորինաների միջոցով մասնակից բոլոր երեխաներն արժանացան նվերների։
Միջոցառմանը ներկա էին նաև 44֊օրյա պատերազմի մասնակից վիրավոր տղաները։

0 Մեկնաբանություն
0

Թողնել մեկնաբանություն