Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




Մեր առաջնորդները. Վազգեն Սարգսյան

16.01.2012 | 16:10

Այսուհետ մեր կայքը ձեր ուշադրությունը կհրավիրի Հայոց պատմությանը հայտնի առաջնորդներին, նրանց գործունեությանն ու անցած ուղուն, իսկ հիշելով մեր անցյալը կարծում ենք ճիշտ կլինի այն սկսել մեր նորանկախ երկրի զինված ուժերի հիմնադիրներից մեկին`  Հայոց նվիրյալ հայորդի Վազգեն Սարգսյանին ներկայացնելով.

Վազգեն Սարգսյան

Լինելով անկախ Հայաստանի հասակակիցը, կարծում եմ, որ իմ կողմից որպես առաջնորդ ճիշտ կլինի ներկայացնել մեր երիտասարդ երկրի վառ եւ իսկական հերոսներից մեկին` ԽՍՀՄ գրողների միության անդամ 1985-ից, 1993-ին պաշտպանության նախարար, հետագայում նաեւ ՀՀ վարչապետ (1999-ից), Սպարապետ Վազգեն Սարգսյանին: Մարդ ում կատարած աշխատանքը անջնջելի հետք թողեց մեր պատմության նոր էջերում, մարդ ում շնորհիվ կարողացանք ոչ միայն վերականգնել Հայաստանի ռազմական ներուժը, այլ նաեւ հայկական հողերից դուրս շպրտելով ազերի խուժանին` ազատագրեցինք Արցախն ու ստեղծեցինք 2-րդ հայկական պետությունը: Թերեւս այս հաղթանակը որոշիչ դեր ունեցավ մեր մտածողության եւ բազում գաղափարների մեջ:

Վազգեն Սարգսյանի տեղն ու դերը մեր երկրի քաղաքական կյանքում շատ կարեւոր ու ժամանակավրեպ էր, նա ասպարեզ եկավ այն ժամանակ, երբ իսկապես ազգին պետք էր առաջնորդ, այն էլ ոչ թե հոգեւոր կամ սոցիալական, այլ ռազմական ու բարոյական: Նրա 1993-ի հայտնի ելույթից հետո, երբ Հայաստանի տարբեր մասերից հավաքվեցին բազմաթիվ կամավորներ, Արցախյան պատերազմը թեւակոխեց նոր փուլ, որն էլ իր գագաթնակետին հասավ 1994-ի հրադադարով եւ մեր հայորդիների տարած փայլուն հաղթանակով:

Վազգեն Սարգսյանի հետագա գործունեությունը մեր երկրի բանակաշինության սյունները դարձան, որն անդադար, տարեց տարի ավելի էր կատարելագործվում ու պատահական չէ, որ չնայած թշնամու միլիարդավոր ներդրումներին, Հայոց բանակն ամենաուժեղն է Հարավային Կովկասի երեք պետություններից:

Ավարտելով Երեւանի Ֆիզիկական Կուլտուրայի պետական ինստիտուտը (1976-80), Վազգեն Սարգսյան անհատը թղթակցել է «Գարուն» գրական հանդեսին` զգալով, որ առողջ հոգում առողջ մարմին ունենալուց բացի պետք է ունենալ նաեւ առողջ ուղեղ եւ մտածելակերպ: Այս բնութագրիչները մենք տեսնում ենք նրա քայլերից ու աշխատելաոճից:

Կան մարդիկ ովքեր ժամանակ առ ժամանակ քննադատում են նրան, ինչ-ինչ հարցերում ու խնդիրներում, սակայն մի բան ակնհայտ է, որ խոշոր հաշվով նրա կատարած աշխատանքը հսկայական է ու անփոխարինելի: Նրա երազանքը մեր ազգին միասնական տեսնելն էր, որի արդյունքում քաղաքական դաշտում հայտնվեց «Միասնություն» դաշինքը, որի համաղեկավարն էր 1974-1988 թվականներին Խորհրդային Հայաստանի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանը: Նրանց միասնական գործունեության կարճ ժամանակահատվածում ժողովուրդը վերջապես զգաց, որ պատերազմի բոհից հետո իր կողքին կանգնած է արդեն տնտեսությունը ոտքի կանգնեցնող կառավարություն, որն շրջում էր Հայաստանի մարզերով, գյուղերով ու քաղաքներով, լսում բոլորի մտահոգություններն ու խնդիրները, շատ դեպքերում տեղում տալով դրանց լուծումները:

Սակայն ինչպես պատմությունն է մեզ ցույց տվել, մեր երկրում միշտ էլ ապրել են վասակյան դավաճանի տեսակները: Դրանում համոզվեցինք նաեւ 1999-ի հոկտեմբերի 27-ին, երբ թշնամուն բնորոշ վայրագությունն ու բարբարոս պահվածքը ներխուժել էր երկրի բարձր ամբիոն ու իրար հետեւից հոշոտում էր մեր առաջնորդների արյունները:

Միայն նրանց բացակայության ժամանակ բոլորիս համար էլ պարզ էր, որ Հայաստանն իսկապես զարգանում էր, որ մենք իսկապես ունեինք կայուն եւ զարգացող, ինչպես նաեւ զարգացնող Հայաստան: Այդ ժամանակ էլ մենք հասկացանք, որ միասնական լինելուց բացի մեր ներսից պետք է մաքրենք նաեւ այն կեղտը, որը տիղմի պես կպած է մեր արմատներին ու որդի նման շարունակում կամ փորձում է փչացնել այդ հազարամյա արմատները: Կարծում եմ, որ չնայած բազում անելիքներին առաջնորդ Վազգեն Սարգսյանը կարողացավ փայլուն ձեւով կատարել առաջնորդին վայել իր պարտականությունները, Հայաստան աշխարհին նման հատկանիշներով մարդ, նման ժամանակահատվածում` շատ էր պետք:

Հպարտ եմ, որ եղել եմ նրա ժամանակակիցը, եւ ուժեղ եմ, քանի որ ապրում եմ նրա ստեղծած անվտանգ Հայաստանում:

Նյութը պատրաստեցին

Նելլի Ավետիսյանը եւ Մամիկոն Խուրշուդյանը

 

Facebook