Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




Դասական երաժշտության երեկո՝ Չարենցավանի Ա․ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում

28.11.2019 | 16:57

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Չարենցավանի Ա․ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ, «Երգեհոնային երաժշտության զարգացման հեռանկարներ» ծրագրի շրջանակում՝  նոյեմբերի 26-ին, դպրոցի մեծ դահլիճում տեղի է ունեցել «Դասական երաժշտության երեկո»՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախմբի մասնակցությամբ: Դիրիժոր՝ Հարություն Արզումանյան:Ծրագրում՝ Յ. Ս. Բախ «Կոնցերտ ռե մինոր», Վ. Ա. Մոցարտ «Կոնցերտ դաշնամուրի և նվագախմբի համար N 23», մենակատար՝ Վահագն Մարգարյան (երգեհոն, դաշնամուր): Հ. Բերբերյան «Անոր», Լուցցի Ավե Մարիա, մենակատար՝ ՀՀ վաստակավոր արտիստ Իրինա Զաքյան: Ա. Բաբաջանյան «Արիա-վոկալիզ», Ջ. Ռոսսինի «Պամիրայի աղոթքը», մենակատար՝ Սիլվա Պետրոսյան:Չարենցավանի Ա․ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցի մեծ դահլիճն  իր հնարավորություններով եզակի է. այստեղ տեղադրված է հանրապետության գործող երգեհոններից մեկը: Ծրագրի նպատակն է օգտագործել երաժշտական դպրոցի դահլիճի ներուժը՝ Կոտայքի մարզում ստեղծել երաժշտարվեստի այնպիսի կենտրոն, որը գրավիչ կլինի ինչպես սկսնակ, այնպես էլ հայտնի երաժիշտների համար:

Facebook