Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




Խոնարհում Կոմիտասին. Լոնդոնում նշվել է Կոմիտասի ծննդյան 150-ամյակը

13.11.2019 | 18:42

Կոմիտաս Վարդապետի 150-ամյա հոբելյանի շրջանակում Լոնդոնի Քենսինգթոնի Սուրբ Քաթբերդ եկեղեցու կամարների ներքո նոյեմբերի 9-ին լոնդոնահայ համայնքում, աշխարհահռչակ տենոր և դիրիժոր Սիփան Օլահի նախաձեռնությամբ և ջանքերով նշվել է Կոմիտասի ծննդյան 150-ամյակը:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը, անգլիական եկեղեցու բարձրաստիճան հոգևորական Փոլ Բեգոթը, բարոնուհի Քերոլայն Քոքսը, Քենսինգթոնի քաղաքապետ Ուիլ Պակալը, դիվանագետներ, հյուրեր։ Միջոցառման ընթացքում ներկայացվել են Կոմիտասի երաժշտական ժառանգությունը, կյանքը, ինչպես նաև մեջբերվել են հայ և համաշխարհային մշակույթի մեծերի խոսքերը նրա ստեղծագործությունների մասին:

Համերգի երկրորդ հատվածում հայ դասական երաժշտությամբ հետաքրքրված ավելի քան 300 հոգանոց դահլիճը վայելել է Կոմիտասի մի շարք խմբերգային ստեղծագործություններ՝ մեներգիչների, պրոֆեսիոնալ անսամբլի, Քլինգեն երգչախմբի կատարմամբ և դիրիժոր Սիփան Օլահի ղեկավարությամբ: Անսամբլը ներկայացրել է «Հայր մեր», «Սուրբ-սուրբ», «Հայրապետական մաղթանք» հոգևոր երգերի շարանը, ինչպես նաև՝ «Պուճուր աղջիկ», «Առավոտ լուսաբեր», «Յար ջան արի», «Գարուն ա» կոմիտասյան երգերի մարգարտահատիկները:

Միջոցառման շրջանակում, կոմիտասյան ստեղծագործությունների թեմաներով և ազգային տարազներով հանդերձավորված ձեռագործ տիկնիկների ցուցադրությամբ հանդես են եկել լիբանանահայ նկարչուհի Լիոնի Փիլարդը և տիկնիկների վարպետ Ալիս Մարտիրոսյանը:

Facebook