Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




«Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոն. Հայաստան կայցելեն մեր օրերի լեգենդար կոմպոզիտորները

31.10.2019 | 10:32


ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամի Հայաստանում առաջին անգամ կանցկացնեն «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը:

Փառատոնը կանցկացվի 2019 թվականի նոյեմբերի 1-9-ը, որի շրջանակում Հայաստան կայցելեն մեր օրերի լեգենդար կոմպոզիտորները, որոնք իրենց ուրույն ներդրումն ունեն համաշխարհային երաժշտարվեստում:

Այս յուրօրինակ ծրագրի նպատակն է հանդիսատեսին հնարավորություն տալ հանդիպելու մեր ժամանակի լեգենդներին և կենդանի կատարմամբ վայելելու նրանց երաժշտությունը: Նրանց թվում են Տիգրան Մանսուրյանը, Ցիգան Չենը, Քշիշտոֆ Պենդերեցկին, Ալեքսեյ Շորը, Գեորգս Պելեցիսը, Ալեքսանդր Չայկովսկին, Կառլ Ջենկինսը: Կոմպոզիտորների ստեղծագործությունները կներկայացնեն աշխարհում մեծ հռչակ վայելող այնպիսի երաժիշտներ, ինչպիսիք են Մարիո Բրունելլոն, Գիդոն Կրեմերը, Բորիս Բերեզովսկին, Դարիա Չայկովսկայան, Յուրի Բաշմետը և այլք:

«Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը կներկայանա կոմպոզիտորներից յուրաքանչյուրին նվիրված առանձին երեկոյով, որի ընթացքում կհնչեն հեղինակների լավագույն սիմֆոնիկ ստեղծագործությունները:

Փառատոնը համախմբել է նաև հայաստանյան կոլեկտիվներին. աշխարհահռչակ մենակատարների հետ ելույթ կունենան Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը, Երևանի ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային դպրոցի, «Այբ» դպրոցի երգչախմբերը:  

Facebook