Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




<<Նաիրյան>> պարարվեստի մրցանակաբաշխություն:

30.09.2019 | 19:44

Հոկտեմբերի 1-ին Ալեքսանդր Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա <<Նաիրի>> համահայկական հիմնադրամի և Հայաստանի ազգային պարարվեստի կողմից կազմակերպված <<Նաիրյան>> պարարվեստի համահայկական մրցանակաբաշխությունը: Այն այս տարի մեկնարկվել է առաջին անգամ և կրելու է շարունակական բնույթ: Լինելու է մրցանակաբաշխություն-շնորհանդես: Մրցանակաբաշխության կազմակերպիչներն են <<Նաիրի>> համահայկական հիմնադրամի նախագահ` Սամվել Հարոյանը և Հայաստանի ազգային պարարվեստի միության նախագահ`Կարեն Գևորգյանը: Մրցանակաբաշխությանը կմասնակցեն իննը պարային անսամբլ, Հայկական պետական մանկավարժական համալսարանի պարարվեստի ամբիոնը, <<Բերդ>> պարային համույթը և այլ հաստատություններ:

Facebook