Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




Սպասում

04.01.2012 | 14:03

Հրաշքներով լի արկղիկ չեմ ուզում, չնայած` վատ չէր լինի: Ուզում եմ տալ ու վերցնել հոգատարություն ու անհամար ժպիտներ. բնականաբար շատ չէ ուզածս:

Հիմա ինձ մի քանի բան է մտահոգում, բայց ինձ համար ամենակարևորը գլխիս պատուհաս է դարձել. ինչ անեմ, որ  մի քիչ շատ սխալ չանեմ: Աչքերս ինձ չեն ենթարկվում: Իմն ես, բայց ինձ համար միանշանակ անհնարին ես:

Չասված խոսքերի բեռի տակ կռացած` սրան մի քիչ նման բանի է վերածվել ապրելս: Ամեն երեք քառորդը մեկ մտքումս նոր խենթ թռիչքներ են ծնվում, և ինձ մի քանի րոպել էլ կհերիքի` տենչերս իրականություն դարձնելու համար:

Սուտ եմ ասում, էլի խաբեցի: Ախր ոնց չեմ կարոտի շուրթերդ մի համբույրից հետո: Ես ուղղակի կմեռնեմ նախքան շուրթերիդ տաք գոլորշին կհասցնի ցնդել շուրթերիցս: Կշրջվեմ ու էլի քեզ կվազեմ: Ինձ ոչ մի օրն էլ չի բավականացնի քեզ` որպես մեղք, գեթ վերջին անգամ համբուրելու համար: <<Իբր>> վերջին անգամ ոնց քեզ կհամբուրեմ:

Ուզում եմ այդ մի քանի րոպեում տալ ու վորցնել, այնինչ դեռ չծնված ուղղակի չէի կարող միայն հինգ րոպեում սաղնմավորվել, պայքարել իմ կյանքի չէ` կյանքի դեմ:

Չէ, պայքարս չնչին ու թույլ է թվում, երբ աչքս ընկնում է դիմացս նստած կնոջ դեմքին: Ինչպես կարող եմ մի քանի րոպեն կյանքի հետ շփոթել:

Գաբի 

Facebook