Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




Համահայկական թումանյանական օլիմպիադա

20.09.2019 | 19:09

Հ. Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառումների շարքում Հ. Թումանյանի թանգարանը հայաստանյան շուրջ երեք հարյուր դպրոցներում անցկացնում է Թումանյանական օլիմպիադա։

Առաջին փուլը տեղի է ունեցել մարտ ամսին, որին մասնակցել են երեք հազարից ավելի 8-րդ դասարանի պատանիներ։

Հայաստանյան երկրորդ՝ եզրափակիչ փուլը տեղի կունենա սեպտեմբերի 21-ին, ժամը 12:00-ին ԵՊՀ Ռոմանագերմանական ֆակուլտետի մասնաշենքում, որին կմասնակցեն ավելի քան 400 աշակերտ։

Ծրագրի նպատակն է ամրապնդել Հ. Թումանյանի և այսօրվա պատանու բարեկամությունը, հարցաշարերի յուրահատուկ ձևի մեջ նոր գիտելիքներ փոխանցել նրանց, ինչպես նաև առիթ ստեղծել տարբեր մարզերի հասակակից դպրոցականների համար՝ հանդիպելու մեկ հարթակում։

Մրցանակների հանձնման պաշտոնական արարողությունը տեղի կունենա հոկտեմբեր ամսին։

Facebook