Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




«Հայ ֆեստ» միջազգային թատերական փառատոնն ընդգրկվել է լավագույն փառատոների ցանկում

09.08.2019 | 16:05

Եվրոպական փառատոների ասոցիացիայի (ԵՓԱ) «Եվրոպան փառատոների, փառատոները Եվրոպայի համար» (ԵՓՓԵ) ծրագրի շրջանակում` 2019-2020 թթ. 715 փառատոներից ընտրվել են 24 դափնեկիրներ՝  ընդգրկվելով լավագույն փառատոների ցանկում:

Հայաստանը ներկայացնող «Հայ ֆեստ» միջազգային թատերական փառատոնն առաջին անգամ ընդգրվել է 24 լավագույն փառատոների ցանկում:

Հաղթողները 2019 թ․ սեպտեմբերի 26-ին կներկայանան ԵՓՓԵ-ի մրցանակաբաշխության արարողությանը, որը կկայանա Բոզարում՝ Բրյուսելի գեղարվեստի կենտրոնում: ԵՓԱ-ի նախագահ Յան Բրիրսը կներկայացնի Եվրոպական մշակութային հարթակի բազմազանության տարբեր ճյուղավորումները՝ թվային արվեստից մինչև օպերա:

Եվրոպական փառատոների ասոցիացիան և «Եվրոպան փառատոների, փառատոները Եվրոպայի համար» ծրագրի միջազգային ժյուրին՝ Սըր Ջոնաթան Միլսի (Էդինբուրգի միջզգային փառատոնի նախկին տնօրեն) գլխավորությամբ ողջունել են ԵՓՓԵ-ի 24 դափնեկիրներին, որոնք մասնակցել են ԵՓՓԵ-ի 2019-2020 թթ. մրցույթին:

Այս մրցույթը իրականացվում է երկու տարին մեկ անգամ, ներկայացնում է գեղարվեստական բարձր մակարդակ և միևնույն ժամանակ ունի մեծ ներդրում տեղական և շրջանային մշակութային համագործակցության զարգացման գործում:

Facebook