Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




Հոբելյանական տարին շարունակվում է

13.06.2019 | 11:12

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում հունիսի 3-ին տեղի ունեցավ Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի 150 ամյակին նվիրված Նաիրի համահայկական հիմնադրամի հիմնադիր Սամվել Հարոյանի` <<Ամենայն հայոց երգի վեհափառը>> և <<Ամենայն հայոց բանաստեղծը>> մատենագիտական գրքերի շնորհանդեսը: Գրքերի ստեղծմանը մասնակցել են մի շարք գործիչներ, որոնց շարքում էր նաև` Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը, որը նաև գրքերի խմբագիրն է: Նա իր խոսքում նշեց, որ մեծ հաճույքով է ընդունել առաջարկը և աշխատանքային ամբողջ ընթացքը ուղեկցվել է մանկության հուշերով: Միջոցառմանը իրենց անզուգական կատարումներով հանդես եկան Պետական ակադեմիական եգչախումբը` Ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ, Հայ մյուզիք բենդը և Բերդ պարային անսամբլը: Միջոցառմանը հրավիրված էին վաստակավոր արտիստներ` Ռաիսա Մկրտչյանը, Վահան Արծրունին, Գևորգ Դաբաղյանը, Համլետ Գևորգյանը, Արսեն Ղազարյանը և այլոք: Միջոցառման ավարտին Սամվել Հարոյանը շնորհակալություն հայտնեց այն մարդկանց ովքեր մշտապես եղել են նրա կողքին և աջակցել ոչ միայն այս ձեռնարկի, այլ տարբեր ծրագրեր իրականացնելիս:

Հուսանք, որ պրն Հարոյանի ստեղծագործական միտքն ու նման գեղեցիկ ձեռնարկները կգրավեն նորանոր բեմեր ու սրահներ, որտեղ ներկայացվում է ազգային, ավանդական, հոգևոր և հայրենասիրական բարձրագույն արժեքներ: Վստահ ենք, այդ աշխատանքները Հայրենիքը ներկայացնելու լավագույն այցեքարտերն են օտար միջավայրներում:

Բոլոր լուսանկարները կարող եք դիտել այս հղումով՝
https://web.facebook.com/pg/aadam-222078894541258/photos/?tab=album&album_id=2325752250840568

Facebook