Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




Հանդիպումներ Գենտում

19.05.2019 | 12:47

Լուսանկարիչ Նաիրի Մանուկյանը և հասարակական գործիչ Մամիկոն Խուրշուդյանը Նաիրի Մանուկյանի «Հայրեններ» խորագիրը կրող ցուցահանդեսի շրջանակում հանդիպել են Բելգիայի Թագավորության Գենտ քաղաքի կիրակնօրյա դպրոցի ուսուցիչների, աշակերտների, համայնքի ներկայացուցիչների, դպրոցի տնօրեն՝ Էլիզա Աթադջյանի հետ, ում նախաձեռնությամբ տեղի էր ունեցել հանդիպումը: Հանդիպման ընթացքում Մամիկոն Խուրշուդյանը Գենտի կիրակնօրյա դպրոցին հանձնեց ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից տրամադրված դպրոցական գրականությունը, ինչպես նաև այլ արժեքավոր հրատարակություններ, որոնք ուղղված են՝ երեխայի զարգացմանը, հայոց լեզվի ուսուցման մատչելիությանը և հայրենաճանաչողությանը: Հանդիպման ավարտին Գենտի կիրակնօրյա դպրոցի տնօրեն  Էլիզա Աթադջյանը շնորհակալություն հայտնեց Սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող՝ Բաբկեն Տեր Գրիգորյանին իրենց նամակին արագ արձագանքելու և Մամիկոն Խուրշուդյանի միջոցով հաստատված գրականության ցանկով գրքերը Գենտ տեղափոխելու համար:

Print Friendly
Facebook