Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




Նաիրի Մանուկյանի «Հայրեններ» խորագիրը կրող ցուցահանդեսից որոշ աշխատանքներ հանձնվեցին Լանակենի հայ համայնքին

16.05.2019 | 12:44

Լուսանկարիչ Նաիրի Մանուկյանը և հասարակական գործիչ Մամիկոն Խուրշուդյանը՝ Նաիրի Մանուկյանի «Հայրեններ» խորագիրը կրող ցուցահանդեսի շրջանակներում մայիսի 5-ին հանդիպել են Բելգիայի թագավորության Լանակեն քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայրենիք-Սփյուռք գործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև Հայրենիքում և Լանակեն քաղաքում փոխադարձ համագործակցության և մի շարք ծրագրեր իրականացնելուն ուղղված հեռանկարներ: Հանդիպման ավարտին լուսանկարիչ Նաիրի Մանուկյանը ներկաներին հանձնեց իր աշխատանքներից մի քանիսը: Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման գործում ներդրած ավանդի համար խրախուսական պատվոգիր հանձնվեց նաև Լանակենի հայ համայնքին:

Print Friendly
Facebook