Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




Հայտարարություն. մամուլի նախագծերին 2020 թվականին աջակցություն տրամադրելու վերաբերյալ

16.05.2019 | 10:33

ՀՀ մշակույթի նախարարությունը «Ոչ պետական մամուլի հրատարակում» ծրագրով 2020 թվականին պետական աջակցություն տրամադրելու նպատակով ընդունում է հայտեր:

Պետական աջակցություն տրվելու է ոչ պետական մամուլի հետևյալ խմբերի նախագծերին.  

  • ◆ ազգային փոքրամասնությունների համար Հայաստանում լույս տեսնող տպագիր  և էլեկտրոնային լրատվամիջոցներ,
  • ◆ մշակութային տպագիր և էլեկտրոնային պարբերականներ,
  • ◆ գրական տպագիր և էլեկտրոնային պարբերականներ:

Պետական աջակցություն ստանալու համար նշված խմբերի պարբերականները կարող են դիմել, եթե իրենց ծրագրերը համապատասխանում են հետևյալ պայմաններին.  

◆ Ազգային փոքրամասնությունների համար Հայաստանում լույս տեսնող տպագիր լրատվամիջոցները  

  1. լուսաբանելու են իրենց համայնքի մշակութային և հասարակական կյանքը,
  2. ներկայացնելու են ազգային փոքրամասնության ներկայացուցիչ արվեստագետների և գրողների (հատկապես՝ ժամանակակից) ստեղծագործությունները, մշակութային գործունեությունը,
  3. կազմելու և մշակույթի նախարարությանն են տրամադրելու տվյալ ազգային փոքրամասնության շրջանում մշակույթի տարածման, հասարակական խնդիրների լուսաբանման հայեցակարգը և ծրագրերը,
  4. ծրագրելու և ներկայացնելու են տվյալ համայնքում և համայնքից դուրս պարբերականի տարածմանը միտված քայլերը:

◆ Պետական աջակցության համար դիմող գրական և մշակութային տպագիր կամ էլեկտրոնային պարբերականները պետք է ներկայացնեն իրենց նախագծի բովանդակային հայեցակարգն ու տեսլականը: Որպես պարտադիր բաղադրիչ՝ պարբերականները իրենց նախագծերում պետք է  

  1. ըստ հրապարակումների ծավալի ապահովեն առնվազն ութսուն տոկոս հեղինակային նյութեր,
  2. ներառեն արվեստագիտական և գրաքննադատական հոդվածներ,
  3. ներկայացնեն դեռևս չհրապարակված, նոր հեղինակների ստեղծագործություններ,
  4. տարեվերջին հրապարակեն տվյալ պարբերականի ընդհանուր կամ ոլորտային տարեկան տեսությունը (դայջեսթ)՝ արվեստագիտական, գրականագիտական, մշակութաբանական ակնարկի կամ հոդվածի ձևով:

◆ Հայտատուն պետք է ներկայացնի՝  

  1. լրացված հայտը (ձևաթուղթը կցվում է),
  2. լրատվամիջոցի տարեկան ծախսերի մանրամասն նախահաշիվը (ձևաթուղթը կցվում է),
  3. լրատվամիջոցի նախագիծը, որ պետք է ներառի՝

–       լրատվամիջոցի ներկա կառուցվածքը՝ ըստ ուղղությունների և բաժինների,

–       հայեցակարգը,

–       նյութերի ընտրման հիմնական չափանիշները,

–       տարածման և գովազդային քաղաքականության դրույթները,

–       սոցցանցերում և համացանցում ներկայության մասին տեղեկությունները,

  1. պարբերականի վերջին երեք համարները` մեկական օրինակ, որոնք ենթակա չեն վերադարձման (տպագիր լրատվամիջոցներ),
  2. կայքէջի վերջին հինգ ամիսների դիտումների քանակը (էլեկտրոնային լրատվամիջոցներ),
  3. ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում կազմակերպության պետական գրանցման վկայականի պատճենը:

◆ Սույն ծանուցման պահանջներին չհամապատասխանող հայտերը չեն դիտարկվելու:  

Հայտերը հարկ է ներկայացնել մինչև 2019 թվականի օգոստոսի 1-ը՝ յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 10:0017:00, ՀՀ մշակույթի նախարարություն՝ 6-րդ հարկ՝ 604 սենյակ, հասցե՝ Երևան, Վազգեն Սարգսյան 3, հեռախոս՝ +(374) 11 52 39 38:  

Հայտերը քննարկելու և աջակցություն ստացող լրատվամիջոցների ցանկը ձևավորելու է ՀՀ մշակույթի նախարարի հրամանով ստեղծված մասնագիտական խորհուրդը:  

Մրցույթի արդյունքները կհրապարակվեն մինչև 2019 թվականի հոկտեմբերի 1-ը:

Print Friendly
Facebook