Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ

«Հայրենների խճապատկերը»

14.05.2019 | 12:15

Մայիսի 4-ին Բելգիաի Մեխելեն քաղաքում կայացավ լուսանկարիչ Նաիրի Մանուկյանի «Հայրեններ» խորագիրը կրող ցուցահանդեսը: Ցուցահանդեսում տեղ գտած նկարները միավորում էին Հայաստանը, Արցախը, Սփյուռքն ու Ջավախքը: Թվով սա Նաիրիի 4-րդ, իսկ արտերկրում 1-ին ցուցահանդեսն էր: Հիշեցնենք, որ մինչ այդ ցուցահանդեսը տեղի է ունեցել նաև Երևանում:

Նրա քայլերը սկսեցին «Հայաստան աշխարհից», այնուհետև հասան «Հայոց տուն», իսկ այսօր նրա «Հայրենները» ճամփորդում են Եվրոպայի ափերում: Մեխելենյան քաղաքաբնակներին Նաիրի Մանուկյանը ներկայացրեց «Հայրենների» ողջ ֆոտոշարքը՝ արցախցու, ջավախքեցու հոգեկերտվածքը և կենսակերպը, գեղեցկությունն ու խորությունը, տարբերվող լինելը: Ցուցահանդեսը իրականացվում էր Բելգիայի Մեխելեն քաղաքի «Անի» հայերի միության կողմից «Հայոց տան» բացման շրջանակներում: Ցուցահանդեսին ներկա էին՝ Մեխելենի քաղաքապետ՝ Բարտ Սոներսը, Մեխելենի հայ համայնքի ղեկավար՝ Էրիկ Ենոքյանը, համայնքի վարչության ներկայացուցիչները, Բելգիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության աշխատակիցներ, Բելգիայի տարբեր քաղաքների հայ համայնքների անդամներ, հոգևոր աշխարհի ներկայացուցիչներ:

Ցուցահանդեսի կազմակերպիչ Մամիկոն Խուրշուդյանը խոսեց ցուցահանդեսի գրանցած հաջողությունների մասին, իսկ Բելգիահայ երգչուհի Կարինե Օհանյանը ցուցահանդեսի կազմակերպիչներին առաջարկեց ցուցահանդեսը Բելգիայում բնակվող օտարազգիների դատին հանձնել նաև սույն թվականի սեպտեմբեր ամսին:

Խոսելով ջերմ ընդունելության մասին ցուցահանդեսի կազմակերպիչ Մամիկոն Խուրշուդյանը նշեց, որ Եվրոպայի հայերը մեծ ջերմեռանդությամբ և սիրով են ընդունում նման նախաձեռնությունները, որոնք հայապահպանության, հայրենաճանաչության և Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների ամրապնդման լավագույն օրինակներից են:

Նյութը պատրաստեց Ինեսսա Սիրեկանյանը

Բոլոր լուսանկարները կարող եք դիտել այս հղումով՝
https://web.facebook.com/pg/aadam-222078894541258/photos/?tab=album&album_id=2269757489773378

Facebook