Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




Աշխարհում գոյություն չունի բարության փոքրիկ դրսևորում. անգամ ամենաչնչին բարի արարքն անվերջ ծիլեր է տալիս…

18.02.2019 | 21:05

      Ծերերն ու մանուկները մշտապես հասարակության ուշադրության և հոգատարության կարիքն ունեն: Հաճելի է, երբ քեզ հիշում են, կարոտում ու սպասում… Այսպիսի կարոտով են միշտ դիմավորում պատանի երկրապահներին թե՛ մանկատան երեխաները, թե՛ խնամքի կենտրոններում գտնվող տատիկներն ու պապիկները…

     Օրերս ԵԿՄ Էրեբունի տարածքային բաժանմունքի պատանի երկրապահները միանալով «Միասնություն հանուն հայության» ռազմահայրենասիրական բարեգործական ՀԿ նախագահ Սուսաննա Իսահակյանի և «Երազանքի ճանապարհով» սոցիալ-բարեգործական ՀԿ տնօրեն Կասանդրա Շիրինյանի նախաձեռնությանը՝ այցելեցին Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատուն: Անակնկալ այցը մեծ ուրախություն պարգևեց երեխաներին: Քանի որ ողջ օրն այստեղ էին անցկացնելու՝ պատանի երկրապահները մանկատան սաների համար նաև փոքրիկ համերգային ծրագիր էին պատրաստել. գործիքային կատարումներ, երգ ու պար՝ նաև մուլտհերոսների մասնակցությամբ: Մեր շնորհալի պատանի երկրապահներն արդեն երկրորդ անգամ էին Նոր Խարբերդի մանկատանը, այստեղ  նրանց լավ էին հիշում և սպասում: Վերջերս Էրեբունու «Պատանի երկրապահ» կառույցի սաները իրենց հրամանատար Սամվել Խաչատրյանի ղեկավարությամբ դարձյալ տիկին Սուսաննայի նախաձեռնությամբ Աբովյանի «Նարեկ» ծերանոցում էին:

      «Մեր վաշտի պատանիներն ու աղջիկները սիրով են մասնակցում բարեգործական այս նախաձեռնություններին», – ասում է Ս. Խաչատրյանը:

      «Միասնություն հանուն հայության» ռազմահայրենասիրական բարեգործական ՀԿ նախագահ Սուսաննա Իսահակյանը  « հայրենասիրական գործում ներդրած ավանդի համար » պատանի երկրապահներին պատվոգրեր շնորհեց: Երկրապահներն էլ իրենց հերթին տիկին Սուսաննային հայրենասիրական գործունեություն իրականացնելու համար պարգևատրեցին «ԵԿՄ 20 տարի» հոբելյանական մեդալով:

Print Friendly
Facebook