Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




Սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ

15.02.2019 | 08:48

Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ ներկայացնում ենք երիտասարդ գրող Արմեն Երիմյանի բանաստեղծություններից մեկը…

Ո՞վ է ասել,

Որ քեզ սիրել չի կարելի,

Ո՞վ կարող է

Քեզ սիրելը ինձ արգելի…

Դո՞ւ…

Դու չե՜ս կարող,

Դո՛ւ չես տվել այդ սերը

ինձ…

Ե՛ս եմ սիրտս քարից մաղել,

Ե՛ս եմ պարարտ հող դարձրել,

Ե՛ս եմ սիրո սերմը ցանել,

Ե՛ս եմ աղի արտասուքով

Օր ու գիշեր սերս ջրել:

Ե՛ս եմ սիրել, լսո՞ւմ ես ինձ,

Ե՜ս եմ սիրել,

Ես ինքս էլ՝ խնամք տարել…

Փայփայել եմ ամբողջ սրտով,

Ու հոգ տարել մերժված հոգով,

Օր ու գիշեր բաց աչքերով,

Պայքարել եմ

տառապելով…

Ո՞վ կարող է

Քեզ սիրելը ինձ արգելի,

Դո՞ւ ես ասում,

Թե ինձ սիրել չի՛ կարելի:

Եթե այո՝ ապա հիշի՛ր,

Որ սիրելով չե՜ն մեղանչում,

Սերը Աստծո մեծ պարգևն է.

Մի՞թե սիրուց մեղք է ծնվում…

Լսո՞ւմ ես ինձ, երբ դու սիրես,

Հենց ի՛նքդ էլ քեզ կարգելես,

Ու միգուցե այդժամ միայն

Խոստովանես, որ անմիտ ես…

Ա. Երիմյան

Print Friendly
Facebook