Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




Հացից հետո աղն ինչի՞ս է

01.02.2019 | 19:03

Հացից հետո աղն ինչի՞ս է, Հացը աղո՛վ պիտի ուտել, ո՛չ թե լացով, Վշտից հետո կյանքն ինչի՞ս է, Կյանքը սիրո՛վ պիտի ապրել, ո՛չ թե ցավով…

Մահից հետո ասքն ինչի՞ս է, Եթե պիտի իմ ականջից հեռու անեք, Մահից հետո գովքն ինչի՞ս է, Եթե պիտի վառ աչքերս էլ չտեսնեք, Մահից հետո ինձ չգովե՛ք, Եթե պիտի սուգն ու գովքը իրար խառնեք…

Մահից հետո ինձ մեծարելն էլ ինչի՞ս է, Եթե պիտի կանգնեք ոտքի ու պապանձվեք, Մահից հետո ինձ պատկառելն էլ ինչի՞ս է, Եթե պիտի արցունքներո՛վ ձեր խոսքն ասեք…

Մահից հետո լույսն ինչի՞ս է, Եթե պիտի հոգուս լույսի համար խմեք, Մահից հետո ճոխ սեղանը իմ ինչի՞ն է, Եթե պիտի այդ սեղանին կենաց չասեք…

Մահից հետո ճառն ինչի՞ս է, Եթե պիտի բաժակները չզրնգա՛ն, Մահից հետո գինին սու՛գ է, Եթե պիտի չհարբեն ու չթռվռան…

Մահից առաջ երջանկությունն էլ ինչի՞ս է, Եթե արդեն մահվան հոտն է հոգիս շնչում, Եվ վերջապես, քեզնից հետո սերն ինչի՞ս է, Եթե կյանքիս վերջին տողը քե՛զ եմ գրում…

Արմեն Երիմյան

Print Friendly
Facebook