Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




Աշխատանքները դեռ առջևում են

19.01.2019 | 10:17

”Եռամիասնություն հանուն զարգացման” հասարակական կազմակերպությունը ամփոփում է 2018 թվականը և ներկայացնում իր կատարած աշխատանքները, ձեռքբերումները և կորուստները: Կազմակերպությունը մի շարք համագործակցության առաջարկներ է ստացել և բազմաթիվ ծրագրեր կյանքի կոչել։ Կարողացել է հասարակական գործունեություն իրականացնող ընկերների և գործընկեր կազմակերպությունների շրջանակն ավելի լայնացնել ու հրաշալի արդյունքներ գրանցել։ Այդ ընթացքում չեն դադարել մշակութային միջոցառումների կազմակերպումն ու շնորհալի ընկերների հետ միմյանց աջակցելու բարի ավանդույթը։ 2018-ին հանդիպումներ են կայացել Եվրոպայի հայ համայնքների հետ, առաջինը` Բելգիայի Գենտ քաղաքում` տիկին Էլիզա Աթադջյանի գլխավորությամբ։ Ինչպես նաև Ամստերդամի հայ համայնքից Ջուլիա Զախարյանի գլխավորությամբ հանդիպումները, որոնք ևս մեկ անգամ ապացուցում են, որ արտերկրում բնակվող հայրենասեր բարեկամների հետ հնարավոր է բազմաթիվ ծրագրեր իրականացնել։ Ցավոք եղել են նաև կորուստներ՝ 2018-ին վաղաժամ կյանքից հեռացել են կազմակերպության գործընկերներ և հարազատ անհատականություններ` Երևանի 155 հիմնական դպրոցի տնօրեն Լուսինե Դանիելյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Նադեժդա Սարգսյանը և ՀՀ ԳԱԱ հրատարակչության փոխտնօրեն Լիմա Խաչիկյանը։

 

 
 
Print Friendly
Facebook