Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




Կայացավ ՙԵռամիասնություն հանուն զարգացման՚ հասարակական կազմակերպության կողմից իրականացվող 9-րդ ամենամյա մրցանակաբաշխությունը

06.12.2018 | 13:52

Երեկ՝ նոյեմբերի 29-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի ունեցավ ՙԵռամիասնություն հանուն զարգացման՚ հասարակական կազմակերպության կողմից իրականացվող 9-րդ ամենամյա մրցանակաբաշխությունը, որի ընթացքում մրցանակների են արժանանում տարբեր ոլորտների անվանի և ներդրում ունեցած անհատներ և կազմակերպություններ: Մրցանակաբաշխության նպատակներից մեկն էլ այն է, որ մեր մեծերին գնահատելուց բացի խրախուսվում են նաև երիտասարդները: 

Մրցանակաբաշխության ընթացքում հատուկ տեղ է զբաղեցնում նաև ռազմահայրենասիրական բաժինը, որտեղ մեծարվում են մեր հերոս հայորդիները: 

Մասնավորապես մրցանակների արժանացան երաժիշտ Լևոն Մալխասյանը, երգիչներ Արսեն Գրիգորյանը, Ֆորշը, Միհրան Ծառուկյանը, Սոնա Շահգելդյանը, մարզիկներ Սիմոն Մարտիրոսյանը, Նազիկ Ավդալյանը, Հայկ Ղուկասյանը, դերասաններ Արմեն Էլբակյանը, Արևիկ Սանթրոսյանը, Սարգիս Նաջարյանը, Կարեն Ասլանյանը և այլ աշխատասեր ու նվիրյալ անհատներ:

Բոլոր լուսանկարները կարող եք դիտել այս հղումներով՝ https://web.facebook.com/pg/aadam-222078894541258/photos/?tab=album&album_id=2043194735762989

https://web.facebook.com/pg/aadam-222078894541258/photos/?tab=album&album_id=2040493512699778

Print Friendly
Facebook