Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




Ազնվությունը ամենամեծ քաղաքականությունն է

03.12.2018 | 12:28

Մամիկոն Խուրշուդյան՝ թիվ 4 ընտրատարածք, 8-րդ քվեաթերթիկ, 6-րդ համար։ 

Դեկտեմբերի 9-ին կկայանա ԱԺ արտահերթ ընտրությունները, որտեղ հասարակությունը ևս մեկ անգամ իր քվեն պետք է տա այն պատգամավորի թեկնածուին կամ քաղաքական ուժին ում հավատում և վստահում է։ Միայն երկար տարիների աշխատանքի, հասարակության հետ մշտապես կապի մեջ լինելու և նրանց աջակցելու արդյունքում կարող են ձեռք բերել վստահություն։ Այս ընտրությունները իրապես տարբերվելու են նախորդ ընտրություններից, քանի որ ընտրապայքարում կլինեն նոր կուսակցություններ և մի շարք նոր դեմքեր, որոնց առաջին անգամ կտեսնենք քաղաքական դաշտում։ Արդեն մեզ ծանոթ պատգամավորների կողքին կլինեն քաղաքականության մեջ ոչ այնքան հայտնի, սակայն տարբեր ոլորտներում բազում աշխատանքներ կատարած մարդիկ։

Ընտրություններին մասնակցում է նաև ‹‹Եռամիասնություն հանուն զարգացման›› հ/կ նախագահ, <Մենք> դաշինքի 4-րդ ընտրատարածքից ռեյտինգային թեկնածու Մամիկոն Աշոտի Խուրշուդյանը, որը մշտապես աջակցել և աջակցում է կարիքավոր ընտանիքներին, զինվորներին, կազմակերպում տարբեր միջոցառումներ, դասընթացներ և կոնֆերանսներ, որոնց հիմնական նպատակն է աջակից լինել և լուծելի դարձնել տարբեր խնդիրներ։ Մամիկոն Խուրշուդյան հասարակական գործչի և Մամիկոն Խուրշուդյան անձի նպատակն է միշտ քաջալերել և լինել հասարակության, երիտասարդության և անապահով ընտանինքերի կողքին։

Թերևս քաղաքական դաշտ մտելու փորձի արդյունքնում նրա կյանքում, գործունեությունում և առօրյայում ոչինչ չի փոխվել շարունակում է աշխատել նույն եռանդով ու ոճով՝ վստահ լինելով, որ ապագան երիտասարդներինն է․․․

 

Print Friendly
Facebook