Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ՏԱՐԻ…

31.12.2011 | 15:22

Սիրելի հայրենակիցներ,

սրտանց շնորհավորում եմ ձեր Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Ցանկանում եմ քաջ առողջություն, բազում հաջողություններ ու վերելքներ: Թող յուրաքանչյուրիս սրտում միշտ բաբախի ուրախության ու բարության թրթիռները:

Սիրելի ընթերցող, առանձնահատուկ շնորհավորում եմ Արցախցիներին ու Ջավախեցիներին` ցանկանալով նորանոր հաղթանակներ եւ բարգավաճ ու լուսավոր ապագա:

Սփյուռքի մեր հարազատներ, սիրով ու ջերմությամբ շնորհավորում եմ նաեւ ձեզ` ցանկանալով երջանկություն, սեր եւ հայրենիքի կողքին լինելու ու ամուր կապերը միշտ վառ պահելու կամք: Թո’ղ ձեր օջախներում մշտապես լինեն հայկական ավանդույթներն ու կենցաղը, հայեցի միտքն ու հոգին:

Եկող 2012-ը թող բոլորիս դարձնի էլ ավելի միասնական ու կուռ, եւ Հայաստան աշխարհին բերի` խաղաղություն, բարեկեցություն ու անպարտելիություն:

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ՏԱՐԻ…

www.aad.am կայքի հիմնադիր`

 Մամիկոն Խուրշուդյան

Facebook