Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




Ջավախքում առաջին դասարանցիները ստացան գրենական պարագաներ «Մանկության մոլորակ» ծրագրի շրջանակներում

22.10.2018 | 16:32

2018թ. հոկտեմբերի 8-ին Մյունխենի «Անուշ» հայ – գերմանական պարի և մշակույթի կենտրոնի պատվիրակությունը, հանդես գալով «Մանկության մոլորակ» ծրագրով, դպրոցի առաջին քայլի կապակցությամբ, գրենական պարագաներ նվիրեց Ջավախքի մի շարք գյուղերի առաջին դասարանցիներին` կարևորելով կրթության դերը փոքրիկների կյանքում: Ծրագրի նպատակն է երեխաներին ժպիտ պարգևել, աչքերին փայլ նվիրել: Չնայած բազմաթիվ բարդությունների և խոչընդոտների, այնուամենայնիվ` ծրագիրը կայացավ: Ծրագրի շրջանակներում մեր պատվիրակությունը այցելեց նաև Կարզախ գյուղ՝ Ջիվանու տուն-թանգարան, որտեղ էլ երեխաներին հանձնվեցին նվերները:

Սփյուռքի նախարարությունն ու Ջավախքին աջակցություն հիմնադրամը, ողջունելով այս նախաձեռնությունը, իրենց ներդրումն ունեցան ծրագրի իրականացման աշխատանքներում: Մյունխենի “Անուշ” հայ-գերմանական պարի և մշակույթի կենտրոնի “Մանկության մոլորակ” ծրագրի կազմակերպիչներն իրենց խորին շնորհակալությունն են հայտնում Սփյուռքի նախարարությանը, ՋԱՀ-ի հայաստանյան և վրաստանյան ներկայացուցչությանը, Ախալքալքի հոգևոր հովիվներին, Ջիվանու տուն-թանգարանի աշխատակազմին, Չախալյանների ընտանիքին, Մայիս Համբարձումյանին և բոլոր աջակցողներին: Պատվիրակությունն իրապես տպավորված է վերադարձել Ջավախքից: Մեր կենտրոնը պատրաստվում է «Մանկության մոլորակ» ծրագրի շրջանակներում ընդգրկել բոլոր դպրոցականներին, ընդհուպ մինչև ավարտական դասարանները, քանի որ վերջին զանգով մանկության մոլորակից աշակերտները թևակոխում են կյանքի մի նոր փուլ: Ծրագիրը շարունակական է լինելու և ժպիտ է պարգևելու հայ մանուկներին` ապահովելով “Մանկության մոլորակի” հավերժական պտույտը:

Print Friendly
Facebook