Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա Մասնեի «Մանոն» օպերայի բեմադրության հայաստանյան պրեմիերան

03.10.2018 | 12:29

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում՝ ս. թ. հոկտեմբերի 7-ին, ժամը 19:00-ին, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա ֆրանսիացի նշանավոր կոմպոզիտոր Մասնեի «Մանոն» օպերայի բեմադրության հայաստանյան պրեմիերան, իսկ Գալա ներկայացումը՝  հոկտեմբերի 10-ին։

Մասնեի «Մանոն» օպերայի համաշխարհային պրեմիերան  կայացել է 1884 թ․ հունվարի 19-ին, Փարիզի «Օպերա կոմիկ» թատրոնում։
Հայաստանում «Մանոնը» կներկայացվի ճանաչված դերասան և օպերային ռեժիսոր Անդրեյս Ժագարսի բեմադրությամբ։

Ա. Ժագարսի այս բացառիկ բեմադրությունը, որն արդեն արժանացել է երաժշտական քննադատների բարձր գնահատականին, Մոսկվայի Ստանիսլավսկու և Նեմիրովիչ Դանչենկոյի անվան ակադեմիական երաժշտական թատրոնում առաջին անգամ ներկայացվել է 2016 թ․ հունվարի 29-ին։ Ներկայացման գլխավոր դերակատարներից էր Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մեներգիչ, աշխարհի հեղինակավոր բեմերում պահանջված արտիստ, տենոր Լիպարիտ Ավետիսյանը։

Լիպարիտ Ավետիսյանը Ա․ Ժագարսի բեմադրությամբ Մասնեի «Մանոն» օպերայում մարմնավորած Դե Գրիեի դերակերպարի համար 2017 թվականին «Լավագույն տղամարդ դերակատար» անվանակարգում արժանացել է «Ոսկե դիմակի»։

«Մանոնի» հայաստանյան բեմադրությունն իրականացնելու նպատակով մաեստրո Կ․ Օրբելյանի հրավերով Ա․ Ժագարսը Երևանում աշխատանքներն իրականացրել է իր ամբողջ ստեղծագործական անձնակազմով, որում ներգրաված են աշխարհի տարբեր երկրներից լավագույն հագուստի դիզայներները, բեմական նկարիչները և լուսային ձևավորողները։ Ռուսաստանից Հայաստան են բերվել ներկայացման բոլոր դեկորները։

Թատրոնի գեղարվեստական ղեկավար՝  Կոնստանտին Օրբելյան /ՌԴ վաստակավոր արտիստ/

Print Friendly
Facebook