Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




Երևանյան հեռանկարներ» 19-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում կկայանա Վիեննայի տղաների երգչախմբի համերգը

03.10.2018 | 11:15

ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, «Երևանյան հեռանկարներ» 19-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում` ս. թ. հոկտեմբերի 4-ին, ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Վիեննայի տղաների երգչախմբի համերգը: Դիրիժոր` Օլիվեր Շտեք:

Փառատոնն անցկացվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո:

Ծրագրում. Գալուս, Հենդել, Հայդն, Մենդելսոն, Շուբերտ, Մոխնիկ, Շեչինսկի, Կոմիտաս, Յոզեֆ Շտրաուս, Յոհան Շտրաուս, Բիլի Ջոյել, ժողովրդական  երգեր, հատվածներ հայտնի մյուզիքլներից:

Print Friendly
Facebook