Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




Մանկական նոր զարգացման կենտրոն Արթիկում

01.10.2018 | 09:50

Արթիկում իր գործունեությունն է սկսել մանկական նոր զարգացման կենտրոնը, որի բացման արարողությանը մասնակցել է նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը: 
 
Կենտրոնը կոչվում է «Թիկունք-դրախտիկ»։ Այստեղ երեխաները, բացի կրթական ծրագրերից, հնարավորություն են ունենալու զբաղվելու նաև ֆիզկուլտուրայով և սպորտով: 
 
Բացման հանդիսավոր արարողության ժամանակ նախարար Լևոն Վահրադյանը ողջունել է ներկաներին՝ իր խոսքում կարևորելով մարզերում նման կենտրոններ ունենալու անհրաժեշտությունը, որտեղ երեխաները կկարողանան մարզվել և մանկուց հաղորդակից լինել սպորտին: Նա շնորհակալություն է հայտնել կենտրոնի հիմնադիր «Թիկունք» հասարակական-սոցիալական կազմակերպությանը՝ Արթիկ քաղաքի փոքրիկ բնակիչներին՝ իրենց զբաղմունքն ավելի հետաքրքիր և բովանդակալից կազմակերպելու հնարավորություն տալու համար: 
 
Նշենք, որ «Թիկունք» հասարակական-սոցիալական կազմակերպությունը նախատեսում է նմանատիպ կենտրոններ հիմնել նաև Հայաստանի Հանրապետության մյուս մարզերում:
Print Friendly
Facebook