Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




Հոկտեմբերի 7-ը՝ «Գրադարանավարի օր»

01.10.2018 | 09:43

2004 թվականից Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հոկտեմբերի 7-ը նշվում է «Գրադարանավարի օր»:

ՀՀ մշակույթի նախարարությունը կարևորելով գրադարանների դերը հանրության կյանքում, ինչպես նաև յուրաքանչյուր համայնքում գրադարանային գործունեության իրականացումը Հայաստանի Հանրապետության, Արցախի և Սփյուռքի  հայկական գրադարաններում «Գրադարանավարի օրվա» առթիվ անցկացնում է «Ճանապարհ գրքով» խորագիրը կրող ծրագիրը: Այն նպատակ ունի խթանել ընթերցանությունը, ինչպես նաև հանրության ուշադրությունը հրավիրել գրադարանների առջև ծառացած խնդիրներին: «Ճանապարհ գրքով» ծրագիրը նվիրվում է Հայաստանի Հանրապետության 100 և Երևանի հիմնադրման 2800-ամյա հոբելյաններին:

Ծրագրին միացած 163 գրադարաններում, այդ թվում` 151 հայաստանյան, 9 արցախյան և 3 սփյուռքի (Լեհաստան, Իրան, Լիբանան) կանցկացվեն շուրջ 300 միջոցառում:

Ծրագրի շրջանակում նախատեսված են գրքերի ցուցահանդես-վաճառքներ, հետաքրքիր հանդիպումներ, ֆիլմերի ցուցադրություններ և գեղարվեստական համույթների մասնակցությամբ համերգներ, ինչպես նաև ընթերցողներին աջակցելու նպատակով` ստեղծագործական աշխատանքների տոնավաճառ-ցուցահանդեսներ:

Հոկտեմբերի 5-ին «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ում կկայանա ՀՀ մշակույթի նախարարության կողմից գրադարանային ոլորտի մի խումբ աշխատակիցների պարգևատրման արարողությունը:

Print Friendly
Facebook