Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




Ծառուկյանին հավատում են

27.09.2018 | 11:09

Երևանը թևակոխեց զարգացման մի նոր փուլ: Թեժ պայքարից հետո ավելի ընդգծվեց քաղաքական ներկապնակի իրական պատկերը: Սակայն, եթե  հաշվի առնենք, թե քաղաքական ուժերի  առաջնորդները մինչ ընտրությունները քաղաքի և երկրի համար ի՞նչ աշխատանքներ են կատարել ապա կարող ենք փաստել, որ յուրաքանչյուրը  մինչ այդ էլ նպաստել է կառուցողական ծրագրերի զարգացմանը:

Այս ամենի կողքին չենք կարող չառանձնացնել  ‹‹Բարգավաճ Հայաստան›› կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի անձնվիրաբար մոտեցումները յուրաքանչյուր անհատին: Յուրաքանչյուր աշխատանքին, յուրաքանչյուր կառուցողական և լավ գաղափարների իրականացմանը: Բոլորս էլ գիտենք, որ քարոզարշավները մեկնարկելուն պես քաղաքական ուժերի ներկայացուցիչները սկսում են ՙանհանգստանալ՚ քաղաքացու հոգսով, լինում նրա կողքին և պարբերաբար նրանց հատկանցնում օգնություններ, սակայն Գագիկ Ծառուկյանը այն անձն է, որն ամբողջ տարվա ընթացքում լինում է թե՛ քաղաքացու և թե՛ գյուղացու կողքին:

Չի կարելի չնշել նրա նվիրումն ու գնահատանքը երիտասարդների նկատմամբ: Չի եղել դեռևս այնպիսի շնորհաշատ ու արժանի երիտասարդ, որն անտեսվել է Ծառուկյանի կողմից և չի արժանացել որևէ խրախուսանքի ու գովասանքի:

Գրեթե բոլոր ոլորտներում Ծառուկյանը առարկայական, հստակ ու անկողմնակալ եղել է երիտասարդների կողքին: Գրեթե ամեն օր ստեղծում է աշխատատեղեր և հազարավոր նոր ընտանիքների պահում է Հայրենիքւմ, որպիսզի չարտագաղթեն, չդառնան պանդուխտ, հեռու իրենց հարազատ օրրանից ու մտերիմներից:

Միայն սպորտի ոլորտը այն միջավայրն ու  հարթակն է, որը  երբեք չի մնացել լուսացնքում, Գագիկ Ծառուկյանի հետևողականության շնորհիվ: ‹‹Բարգավաճ Հայաստան›› կուսակցության առաջնորդը  միշտ սպորտի, նրա գործիչների և շնորհաշատ մարզիկների կողքին է, որն ավելի է ոգևորում սպորտարվեստի ներկայացուցիչներին և գոտեպնդում, որովհետև յուրաքանչյուրը մտածում է, որ իր մեջքի հետևում ունի ամուր, հզոր հենարան:

Եթե յուրաքանչյուր ուժի առաջնորդ կարողանա իր համար որդեգրել նույն սկզբունքներն ու նախաձեռնությունները ինչն անում է Գագիկ Ծառուկյանը և նրան շրջապատող անձինք, ապա մենք կունենանք կայացած երիտասարդություն և կարևոր ֆունդամենտալ խնդիրներից զերծ քաղաքացիներ:

Նյութը պատրաստեց Ինեսսա Սիրեկանյանը

Print Friendly
Facebook