Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




Ստյոպա Սաֆարյանը Բարգավաճ Հայաստան անունը լսելիս արդեն էքստազի մեջ է ընկնում. Մամիկոն Խուրշուդյան

19.09.2018 | 10:23

ՙՄեր զրուցակիցն է Եռամիասնություն հանուն զարգացման՚ Հ/կ նախագահ Մամիկոն Խուրշուդյանը:

Պրն Խուրշուդյան, Երևանի առաջիկա ավագանու ընտրությունների քարոզարշավաի ընթացքը այդքան էլ հարթ չի անցնում, ի՞նչ կասեք այս մասին:

Կարծում եմ, որ այլակարծությունն ու կառավարման համակարգում տարբեր ուժերի ներկայությունը կարող է լուրջ արդյունքներ գրանցել: Այսօր այդպես է նաև մեր երկրի կառավարության կազմը, որը բաղկացած է տարբեր կուսակցությունների անդամներից: Ես սատարում եմ ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանին և իր թիմին: Սատարում և ողջունում եմ նրա աշխատասիրությունը, սատարում եմ նրա նվիրումն ու ապագայի հանդեպ ունեցած ծրագրերին: Միաժամանակ ճիշտ կլինի, որ Երևանի կառավարումը պատմության մեջ առաջին անգամ իր ուսերին ստանձնի կին քաղաքական գործիչը: Տիկին Զոհրաբյանի պարագայում դա հրաշալի կստացվի:

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը, որոշ քննադատություններ էր հնչեցրել ԲՀԿ-ի և Նաիրա Զոհրաբյանի հասցեին: Ի՞նչ կասեք այս մասին:

Առաջին անգամ չէ նմանատիպ հայտարարությունները Ստյոպա Սաֆարյանի կողմից: Ստյոպա Սաֆարյանը Բարգավաճ Հայաստան անունը լսելիս արդեն էքստազի մեջ է ընկնում: Ստյոպա Սաֆարյանին կարելի է հիշեցնել, որ անցած 10 տարիների ընթացքում ինքը եղել է բավականին ակտիվ, եթե չեմ սխալվում եղել է նաև պատգամավոր, իսկ իր կատարած աշխատանքների ամբողջական արդյունքը ուղիղ համեմատականով հավասար է զրոյի: Եթե նախկինում դու ունեցել ես հնարավորություններ, սակայն դրանք արդյունավետ չես օգտագործել ու որպես ընդդիմադիր քաղաքական գործիչ անարդյունավետ ես աշխատել, ապա ինչն է քեզ ստիպում այդքան տգետ ու կարճատես իբրև վերլուծություններով անհիմն հայտարարություններ տարածես: Կարծում եմ, որ նրա խոսքը, խոսք է հաճոյանալու և դուրեկան լինելու ՙԻմ քայլը՚ դաշինքին, առանց հասկանալու, որ հենց ՙԻմ քայլը՚ դաշինքը լպրծուն և նմանօրինակ երևույթներից րոպեն շուտ ազատվելու և արհամարհելու ցանկություն ունի:

Ի՞նչ եք կարծում առաջիկա օրերին քարոզարշավներն ինչպես կընթանան:

Կընթանան շատ դինամիկ և լարվածությունն աստիճանաբար իր տեղը կզիջի աշխատանքային կրկնակի ծանրաբեռնվածությանը, քանի որ ընտրական գործընթացները թևակոխում ենք վերջին կարևոր ու էլ ավելի պատասխանատու փուլ, որտեղ բոլորին մաղթում եմ հաջողություններ և հաղթանակներ: Վերջին հաշվով անկախ ընտրությունների արդյունքից, այս ընտրությունների արդարացիությունը բոլորիս համար արժանապատվության հարց է:

Հարցազրույցը վարեց Ինեսսա Սիրեկանյանը

Print Friendly
Facebook