Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




Մի՛ ստորացրեք երևանցուն ձեր աղբով ու երթուղայիններով. Լիաննա Մանուկյան

17.09.2018 | 14:15

Այսօրվա մեր զրուցակիցն է Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ ցուցակով ավագանու թեկնածու Լիաննա Մանուկյանը:

Առաջիկայում տեղի են ունենալու Երևան քաղաքի ավագանու ընտրությունները: Ի՞նչ եք կարծում, որ քաղաքապետի թեկնածուն է մեծ քայլերով գնում դեպի հաղթանակը:

Բոլորն էլ ակտիվացել են՝ փորձում են անել ամեն հնարավորը, որպիսզի հասնեն դրական արդյունքի։ Մեծ քայլերով առաջ գնալ դեպի հաղթանակը և դրան զուգահեռ լինել հաղթանակի արժանի տարբեր են։ Միայն մեծ քայլերով առաջ գնալը կարծում եմ շատ քիչ է։ Ժողովրդին հարկավոր է չկեղծված ընտրություններ, հարկավոր է որպիսզի պահվեն օրենքներն ու սահմանված կարգով անցկացնել քարոզարշավը, սակայն որոշ նորաթուխ <<քաղաքական գործիչներ>> այնքան են տարված հաղթանակի մոլուցքով, որ խախտելով օրենքը փորձում են ժողովրդի անվան տակ առաջ գնալ։ Ինչ է նշանակում քարոզարշավի մեկնարկը դեռ չտրված քաղաքի բոլոր հարմար ու անհարմար պատերը զարդարել նախընտրական պաստառներով, սա այն գլխավոր պատճառներից է, որը ի սկզբանե բարկացրել է ինձ, քանի որ խախտվել է սահմանված կարգը։ Մնացածի մասին խոսել անգամ չեմ ուզում։ Այս ամենից զատ քանի որ ես իմ ամբողջ գործունեության ընթացքում կարևորել եմ կանանց դերը քաղաքականության մեջ՝ չեմ կարող չնշել, որ Երևանին հարկավոր է կին քաղաքապետ։ Իսկ առաջադրված թեկնածուների մեջ միայն որպես քաղաքապետ տեսնում եմ Նաիրա Զոհրաբյանին, քանի որ անկախ քարոզարշավի ըմթացքում ակտիվությունից մենք տեսել ենք նրա աշխատելաձևը ԱԺ-ում՝ ունի անցած ճանապարհ, քաղաքական պատմություն և որպես քաղաքական գործիչ ընդունված է միջազգային լուրջ հարթակներում։

Կարելի է ասել բոլորը պայքարում են մեկ նպատակի համար տեսնել բարեկարգ Երևան, Ձեզ համար Երևանի ապագայի խճապատկերը ինչպիսի՞ն է:

Ընդհամենը կասեմ մի բան, Երևանս՝ բարեկարգ, հարմարավետ կանաչ:

Ի՞նչ եք կարծում այս ընտրությունները շոշափելի արդյունք կբերեն Երևանին և երևանցուն, թե՞ ոչ:

Կախված է նրանից թե ով կընտրվի որպես քաղաքապետ։ Մենք ունենք հնարավորություն ունենալ մեր երազած Երևանը, սակայն դրա համար մեզ հարկավոր է ձեռքի մեկ շարժումով կատարել ճիշտ ընտրություն:

Եթե դուք լինեիք քաղաքապետի թեկնածու, որո՞նք կլինեին Ձեզ համար Երևանի ամենակնճռոտ, արդի ու հետևողականության արժանի հարցերն ու խնդիրները:

Հարկավոր չէ լինել քաղաքապետի թեկնածու որպիսզի տեսնենք Երևանում առկա խնդիրները։ Ինձ համար որպես երևանցի մշտապես գերխնդիր է երթուղայիններում տիրող բառիս բուն իմաստով ստորացուցիչ իրավիճակը, երբ մարդիկ աշխատանքի են գնում արդեն իսկ հոգնած, քանի որ ստիպված են եղել մի քանի տակ ծալված դիրքով շալակած տանել մի քանի հոգու, կարծում եմ Երևանցու համար ավելի ստորացուցիչ բան չկա քան երթուղայիններից օգտվելը, աղբահանության խնդիրը, որը հատկապես վերջերս գլուխ է բարձրաձրել, ջարդված վերելակները, որտեղ տեղ հասնելու հավանականությունը 50% է, վթարային շենքերը, երբ խոնավությունից քանդվում են պատերը ու առաջանում են մեծ ճաքեր։ Սրանք այն կարևոր խնդիրներն են, որոնք արժանի են շուտափույթ լուծման։ Իհարկե՛ ամենաքիչը, որ կարող էի ասել։

Հարցազրույցը Ինեսսա Սիրեկանյանի

Print Friendly
Facebook