Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




Նարեկ Մակվեցյան. Պետության հիմքը հենց երիտասարդներն են, եթե ունենանք առողջ և խելացի երիտասարդություն` կունենանք նաև ամուր և ավելի կայուն երկիր

14.09.2018 | 13:27

Օրեր առաջ ‹‹Եռամիասնություն հանուն զարգացման›› հ/կ երիտասարդների ղեկավար է նշանակվել Նարեկ Մակվեցյանը, որի կապակցությամբ aad.am կայքը որոշ պարզաբանումներ ստացավ հենց նրանից:

Դուք, որպես ‹‹Եռամիասնություն հանուն զարգացման›› հ/կ երիտասարդների հարցերով ղեկավար ի՞նչ անելիքներ ունեք և ի՞նչ ուղղի եք որդեգրել:

Անելիքներիցս ամենակարևորը նախ համախմբել երիտասարդներին, այսինքն այն ինչ ունենք չբավարարվենք` և ավելի մեծացնենք մեր թիմը՝ հավատարիմ մնալով ‹‹Եռամիասնություն հանուն զարգացման›› հ/կ-ի որդեգրած սկզբունքներին շարունակենք մեր արդար ու մաքուր ճանապարհը:

Ձեր կարծիքով, ո՞րն է մեր ներկայիս երիտասարդի անելիքը մեր իրականությունում, մեր հասարակության համար:

Երիտասարդների դերը մեր կյանքում, մեր հասարակության մեջ մեծ է: Այսօր փաստ է, որ գրեթե բոլոր ոլորտներում երիտասարդների գործոնը կա ու պետության հիմքը հենց երիտասարդներն են, եթե ունենանք առողջ և խելացի երիտասարդություն` կունենանք նաև ամուր և ավելի կայուն երկիր:

Հե՞շտ է արդյոք երիտասարդներին մեկ գաղափարի շուրջ համախմբվելը:

Հեշտ չէ, բայց դժվար էլ չէ, պետք է ուղղակի ճիշտ գաղափար ընտրել ու դրա շուրջ համախմբվել, ‹‹Եռամիասնություն հանուն զարգացման›› հ/կ-ի  հիմնադիր նախագահ Մամիկոն Խուրշուդյանը դա արել է, և այսօր մենք ունենք մեր շուրջ հավաքված տարբեր ոլորտներում հաջողությունների հասած երիտասարդներ:

Արդյո՞ք կան նախագծված ծրագրեր, որոնք առաջիկայում պետք է իրականացնեք:

Առաջիկայում շարունակվում է ‹‹Բարև դպրոց›› ծրագիրը և մենք մեծ տեմպով պատրաստվում ենք մեր ամենամյա մրցանակաբաշխությանը, իսկ մրցանակաբաշխությունից անմիջապես հետո ակտիվ աջակցության ծրագրեր կիրականացնենք կարիքավոր ընտանիքների համար՝ Ամանօրին ընդառաջ:

Հարցազրույցը Սյուզի Չվիկյանի

Լուսանկարիչ Նաիրի Մանուկյան

Print Friendly
Facebook