Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




Մարկոս Հարությունյան. Ինձ համար Նաիրա Զոհրաբյանն է այն քաղաքպետի թեկնածուն, որը մեծ քայլերով գնում է դեպի հաղթանակը

14.09.2018 | 12:05

Մեր այսօրվա բլից հարցման հյուրն է ԲՀԿ ավագանու ընտրությունների 7-րդ համարը զբաղեցնող Մարկոս Հարությունյանը

Պարոն Հարությունյան առաջիկայում տեղի են ունենալու Երևան քաղաքի ավագանու ընտրությունները: Ի՞նչ եք կարծում, որ քաղաքապետի թեկնածուն է մեծ քայլերով գնում դեպի հաղթանակը:

Ինձ համար Նաիրա Զոհրաբյանն է այն քաղաքպետի թեկնածուն, որը մեծ քայլերով գնում է դեպի հաղթանակը: Իմ համոզմամբ քաղաքապետի ընտրությունը դա քաղաքական ընտրություն չէ, այլ ավելի շատ սոցիալական և կարծում եմ Նաիրա Զոհրաբյանը կկարողանա շատ լավ կառավարող լինել:

Կարելի է ասել բոլորը պայքարում են մեկ նպատակի համար՝ տեսնել բարեկարգ Երևան, Ձեզ համար Երևանի ապագայի խճապատկերը ինչպիսի՞ն է:

Բոլորի մասին չեմ կարող և չեմ ուզում կարծիք հայտնել, բայց կարծում եմ կան կուսակցություններ, որոնք ցանկանում են տեսնել բարեկարգ Երևան, այնուամենայնիվ պետք է ասել որ, ցանկանալը մի բան է, կարողանալը մեկ այլ: Ինչ վերաբերում է Երևանի ապագային ես իմ ցանկացած Երևանը ‹‹Բարգավաճ Հայաստան›› կուսակցության ծրագրի մեջ եմ տեսել, որին և շատ հավատում եմ, ուստի այդ պատճառով էլ այս քաղաքական թիմի ավագանու անդամի թեկնածու եմ:

Ի՞նչ եք կարծում այս ընտրությունները շոշափելի արդյունք կբերեն Երևանին և երևանցուն, թե՞ ոչ:

Այն, որ բոլորս համոզված ենք, որ արդար ու մաքուր ընտրություններ են լինելու դա արդեն իսկ մեծ նվաճում է երևանցիների համար և քաղաքը առաջընթաց կապրի: Բայց թռիչքային զարգացում կլինի, երբ ‹‹Բարգավաճ Հայաստանը›› քաղաքի կառավարումը ստանձնի:

Եթե դուք լինեիք քաղաքապետի թեկնածու, ո՞րոնք կլինեին Ձեզ համար Երևանի ամենակնճռոտ, արդի ու հետևողականության արժանի հարցերն ու խնդիրները:

Ի տարբերություն մյուս կուսակցությունների՝ մեր քաղաքական թիմը ունի ընդգծված ու իրատեսական ծրագիր, և ամեն մի առանձին հարց ունենալու է իր առանձին ներդրողը՝ ի վստահություն ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի:

Իսկ Երևանում խնդիրները բազմաթիվ են բայց առաջնայինն այն 5 կետերն են, որ ներկայացված են մեր ծրագրում:

Հարցազրույցը Ինեսսա Սիրեկանյանի

Print Friendly
Facebook