Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




Տիկին Զոհրաբյանը կկարողանա օգուտ բերել Երևանին, որովհետև այս տարիների ընթացքում եփվել է բոլոր բովերում ու հաստատ լույսի ուղին կգտնի

13.09.2018 | 10:17

Բլից հարցումների այսօրվա հյուրն է Արշակ Դաբաղյանի անվան մայր Մանե ՍՀԿ նախագահ Մանուշակ Ստեփանյանը:

Տիկին Ստեփանյան առաջիկայում տեղի են ունենալու Երևան քաղաքի ավագանու ընտրությունները: Ի՞նչ եք կարծում, որ քաղաքապետի թեկնածուն է մեծ քայլերով գնում դեպի հաղթանակը:

Առաջադրված թեկնածուներից, միայն Նաիրա Զոհրաբյանին։

Կարելի է ասել բոլորը պայքարում են մեկ նպատակի համար տեսնել բարեկարգ Երևան, Ձեզ համար Երևանի ապագայի խճապատկերը ինչպիսի՞ն է:

Ցավոք, ոչ մեկը Երևանի խճանկարին չի մոտենում:

Ի՞նչ եք կարծում այս ընտրությունները շոշափելի արդյունք կբերեն Երևանին և երևանցուն, թե՞ ոչ:

Տիկին Զոհրաբյանը կկարողանա օգուտ բերել Երևանին, որովհետև այս տարիների ընթացքում եփվել է բոլոր բովերում ու հաստատ լույսի ուղին կգտնի:

Եթե դուք լինեիք քաղաքապետի թեկնածու, որո՞նք կլինեին Ձեզ համար Երևանի ամենակնճռոտ, արդի ու հետևողականության արժանի հարցերն ու խնդիրները:

Բնակչության հոգեբանության մեջ գագաթնակետին հասցնել հանրային գիտակցումը, զարկ տալ կրթամշակութային ոլորտին, քաղաքը դարձնել կենտրոն հայի գենի արթնացմամբ և հզոր ծրագրեր իրականացնել աշխարհին Երևանը որպես հնագույն քաղաք մատուցելու համար: Քաղաքացիս վերականգնի հավատը վաղվա օրվա նկատմամբ:

Բլից հարցումը իրականացրեց Ինեսսա Սիրեկանյանը

Print Friendly
Facebook