Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




Ունեցածս ամբողջ ներուժով սատարելու եմ, որ ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության ցուցակներում ընդգրկված իմ ընկերներն ու քույրերը գրանցեն կատարյալ հաջողություն

12.09.2018 | 11:48

Երևանի ավագանու ընտրությունների հետ կապված մի քանի հարց ուղղեցինք ՙԵռամիասնություն հանուն զարգացման՚ Հ/կ նախագահ Մամիկոն Խուրշուդյանին:

Պարոն Խուրշուդյան, առաջիկայում տեղի են ունենալու Երևան քաղաքի ավագանու ընտրությունները: Ի՞նչ եք կարծում, որ քաղաքապետի թեկնածուն է մեծ քայլերով գնում դեպի հաղթանակը:

Հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը բնական է, որ ավագանու ընտրությունները ընթանում են քաղաքական բազմազանության շղարշի ներքո, սակայն ակնառու է, որ ճշգրիտ ու առանց ավելորդ քաղաքական շահարկումների, առանց վիրավորանքների ու այս կամ այն հարցերը լուծելու քարոզարշավ իրականացնում է ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցությունը՝ հարգելով բոլոր թեկնածուներին և ցուցաբերելով համերաշխություն ու մրցակիցների հանդեպ հարգանք:

Կարելի է ասել բոլորը պայքարում են մեկ նպատակի համար՝ տեսնել բարեկարգ Երևան, Ձեզ համար Երևանի ապագայի խճապատկերը ինչպիսի՞ն է:

Երևանը ավանդական քաղաք է, այն ունի բազմաթիվ կոլորիտային միջոցառումներ և ծրագրեր: Երևանը պետք է լինի մաքրության, օրինականության, սիրո, հյուրասիրության և վառ գույների քաղաք: Երևանը իր բնակիչներով հանդերձ պետք է ջերմության և միմյանց հանդեպ հոգատար վերաբերմունքի մթնոլորտ ստեղծող քաղաք լինի: Երևանը մեր բոլորիս բացօթյա տունն է, որը պետք է ունենա մաքուր օդ, գեղեցիկ ու կանաչ շրջապատ:  

Ի՞նչ եք կարծում այս ընտրությունները շոշափելի արդյունք կբերեն Երևանին և երևանցուն, թե՞ ոչ:

Հեղափոխական Հայաստանում այս ընտրությունները լայնամասշտաբ ամենախոշոր քննությունն են բոլորիս համար, այն միայն երևանցու համար չէ, այն ունի ազգային խնդիրներ լուծելու մեծ նշանակություն, այս ընտրությունները նաև մեր դեմքն ու դիմագիծն են լինելու միջազգային հարթակներում և սխալվելու իրավունք չունենք:

Եթե դուք լինեիք քաղաքապետի թեկնածու, որոնք կլինեին Ձեզ համար Երևանի ամենակնճռոտ, արդի ու հետևողականության արժանի հարցերն ու խնդիրները:

Երևանի հետ կապված այն հարցերն ու խնդիրները, որոնք բարձրացրել է ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, կուսակցության ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանը՝ ամբողջությամբ Երևանի ամենակնճռոտ, արդի և հետևողականության արժանի կարևորություն ներկայացնող կետեր են, որոնց հետ ոչ միայն համամիտ եմ, այլև ունեցածս ամբողջ ներուժով սատարելու եմ, որ  ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության ցուցակներում ընդգրկված իմ ընկերներն ու քույրերը գրանցեն կատարյալ հաջողություն և հաջորդ իսկ օրվանից անցնեն պատասխանատու և կարևոր աշխատանքների՝ շենացնելով և ծաղկեցնելով մեր մայրաքաղաքը:

Print Friendly
Facebook