Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




Գագիկ Ծառուկյանի գաղափարներն ու ապագայի հանդեպ ունեցած տեսլականը բխում են պետական քաղաքականության, պետական մտածելակերպի, կառավարության, կառավարության կողմից իրականացվող քաղաքականության շահերից

05.09.2018 | 12:30

Կայացավ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ համամասնական ցուցակի անդամների հետ: Գագիկ Ծառուկյանի ելույթն ամբողջությամբ համերաշխության, գործընկերության, փոխադարձ հարգանքի և արդարության բոլոր դրսևորումներով միասնական Երևանի շենացմանն ու վերելքին ուղղված կոչ էր:

Հարկ է նշել որ, Գագիկ Ծառուկյանի խոսքն ու կատարած աշխատանքները տեղավորվում են հենց նրա նշած գործընկերային և տարաբնույթ խնդիրները միասնական լուծելու առաջարկների մեջ: Վեր հանված բոլոր խնդիրները ցույց են տալիս, որ Ծառուկյանի գաղափարներն ու ապագայի հանդեպ ունեցած տեսլականը բխում են պետական քաղաքականության, պետական մտածելակերպի, կառավարության, կառավարության կողմից իրականացվող քաղաքականության շահերից:

Այս գաղափարների մեջ է տեղավորվում նաև Երևանի ավագանու ընտրություններում Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը, որը վերջին հինգ տարիների ընթացքում ավելի ակնառու է անդրադարձել Հայաստանի հիմնախնդիրներին, ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերին, գրված և չգրված ոչ հայանպաստ օրենքներին ու բարքերին:

Նաիրա Զոհրաբյանի ելույթներն ու մոտեցումները, անարդարությունների հանդեպ հայտնած դժգոհություններն իր ժամանակի մեջ պակաս հեղափոխական քայլեր չէին, այլ Նաիրա Զոհրաբյանի միջոցով հստակ ուրվագծվում էին ‹‹Բարգավաճ Հայաստան›› կուսակցության դիրքորոշումները և վերաբերմունքը տիրող բացասական երևույթներին: Սա ազդակ էր, որն օր օրի ստանալով միս ու արյուն` անցնելով երկար ճանապարհ ցույց տվեց, թե որն է ‹‹Բարգավաճ Հայաստան›› կուսակցության ընտրած ուղղին: Հենց այս ընտրության շրջանակներում էլ տեղավորվում են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խոսքերը` օրենքի առջև բոլորի հավասարություն, ընտրակաշառքների բացառում, բոլորի հետ կառուցողական-գործընկերային հարաբերություններ, առանց վիրավորելու, բոլոր մրցակիցների հանդեպ հարգալից վերաբերմունք, բացառապես ազնվության և մաքրության միջոցով անկախ կուսակցական և գաղափարական տարբերություններից հաղթանակած թեկնածուին ձեռք սեղմել և շնորհավորել: Այս ամենը ժողովրդավարական արժեքներին հարիր մարդակենտրոն, ազգանպաստ քաղաքականություն է, որն իրականացվում է ի շահ հայ ժողովրդի, ի շահ Հայաստանի հանրապետության հպարտ քաղաքացու:

Եվս մեկ քայլ, որը Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ ‹‹Բարգավաճ Հայաստան›› կուսակցության դիրքերն ավելի ամրապնդեց և նրանց հաջողությունները դարձրեց անխուսափելի:

Print Friendly
Facebook